«Ես հիշաչար չեմ». Մերի Մարտիրոսյանը` նախկին ամուսնու հետ շփման եւ անձնականի մասին
ФОТОԴիմահարդար Մերի Մարտիրոսյանի օրը սկսվում է մեկ բաժակ սառը ջրով, որին հաջորդում է սուրճը: Մերին նշում է՝ չի կարող ապրել առանց հավատքի, անկեղծութան եւ առանց քաղցրավենիքի: Սիրում է համեղ պատրաստած ամեն ուտեստ: BRAVO.am-ին Մերին տրամադրել է նոր ֆոտոշարքն ու անկեղծ զրուցել ինչպես իր գեղեցկության, այնպես էլ անձնական կյանքի եւ նախկին ամուսնու հետ հարաբերությունների մասին:
Խոստովանում է, որ այնքան էլ չի սիրում երկար ժամանակ անցկացնել հայելու դիմաց. արագ հարդարում է մազերն ու շատ թեթեւ դիմահարդարվում, իսկ առօրյայում ընդհանրապես չի շպարվում.«Փոխարենը միշտ խնամում եմ մաշկս: Դեմքս լվանում եմ սառը ջրով, այնուհետեւ տարբեր քսուքներ եմ օգտագործում՝ ցերեկային, երեկոյան եւ գիշերային: Քիմիականի փոխարեն, նախընտրում եմ բնական միջոցներով թարմացնել դեմքս»:
Մերին շուրջ 7 ամիս է, ինչ սկսել է ինտենսիվ մարզվել. հաճախում է մարզասրահ, իսկ հատուկ սննդակարգի երբեւէ չի հետեւել, միայն թե այսօր նախապատվությունը տալիս է առողջ սննդին:
Իրեն համարում է աշխատասեր.«Իմ ուժերի չափով փորձում եմ քայլեր անել, որ հասնեմ նպատակներիս: Ամեն ինչ կամաց-կամաց է ստացվում»:
Այս շրջանում դիմահարդարների աշխատանքը եւս պասիվացել է, քանի որ չկան առիթներ, խնջույքներ, հետեւաբար, պետք չէ դիմահարդարվել, սակայն սա նաեւ ուրախացնում է Մերիին, քանի որ կարողանում է ավելի շատ ժամանակ տրամադրել երեխաներին ու ծնողներին:
Հարցին՝ որն է ամենասիրելի զբաղմունքը, պատասխանել է.«Երեխաներիս հետ զբոսնելը, խաղալն ու զրուցելը: Նրանք շատ են սիրում փիլիսոփայել, հարցեր տալ ինձ, լսել պատասխաններն ու հետեւություններ անել. դա ամենալավ զբաղմունքն է ինձ համար»:
Շարունակությունը՝ այստեղ