Ереван, 04.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

«Յու­րա­քա­նա­չյուր որո­շում կա­տար­վում է շատ իմ­պուլ­սիվ. այժմ բա­վա­կա­նին շփոթ և ան­կազ­մա­կերպ վի­ճակ ունենք»

ИНТЕРВЬЮ

Համաճարակի վտանգների մասին հանրային իրազեկման, այն ավելի թիրախային, մարդու իրավունքների տեսանկյունից ավելի զգայուն կազմակերպելու առումով իրավապաշտպան Զառա Հովհաննիսյանը մի շարք խնդիրներ է մատնանշում:

«Իրականում, ցավալիորեն, մեզ մոտ յուրաքանչյուր որոշում կատարվում է շատ իմպուլսիվ: Առհասարակ, հանրային արշավներ կազմակերպելու պարագայում պետք է հիմնականում հաշվի առնել խնդրի հրատապությունը, տարածումն ու դրանից բխող թիրախային խմբերի հասանելիությունը: 

Մենք տեսնում ենք, որ Հայաստանում, որպես այդպիսին, հանրային արշավն այդքան թիրախային չէ, չկան նաև շեշտադրումներ: Այո, առողջապահության նախարարության կողմից ինչ-որ տեսահոլովակներ պատրաստվեցին, թվում էր, թե հանրային իրազեկումն իրականացվում է: 

Բայց, այդուհանդերձ, էլիտաների (կլինեն իշխանություն, ընդդիմություն, թե տարբեր շերտերում գտնվող հանրային անձինք) կազմակերպած արշավները, նրանց թիրախներն ու շեշտադրումները տարբերվում էին վտանգի իրական զգայունությունից: 

Մենք տեսանք, որ հանրությունն ի սկզբանե շատ զգայուն արտահայտվեց իրավիճակին՝ կապված նաև սահմանափակումների հետ: Ի դեպ՝ բավականին բարձր կարելի է գնահատել հանրության կազմակերպվածությունը: Ես չեմ կարող ասել, որ ամենաանկարգապահն է մեր հանրությունը:

Այդ միտումը, ի դեպ, այսօր կա, բայց իրականում, կարծես, մեղքը հանրության վրա բարդեն: Ես, համենայն դեպս, առաջին մեկ ամսվա ընթացքում կարգապահության բարձր աստիճան եմ տեսել»,-ասաց Զ. Հովհաննիսյանը՝ շեշտելով, որ այս փուլին հաջորդեց տարընթերցումների շրջանը:

«Եվ այդ շրջանը բավականին խնդրահարույց եղավ: Սկսած ԱԺ-ի տարբեր կուտակումներից, ձեռնամարտերից, վերջացրած, օրինակ՝ Արցախում տեղի ունեցած երդմնակալությանը հաջորդած լուսանկարներով, որտեղ որևէ չափոփորոշիչ պահպանված չէր: 

Սա է պատճառը, որ հասարակության մոտ բավականին լուրջ շփոթ ստեղծվեց: Այս ամենի հետևանքով առաջացան հարցեր առ այն, թե այս ամենը գիտակցված քայլերի շնորհի՞վ է արվում, իշխանությունը հստակ պատկերացնո՞ւմ է՝ ինչի հետ գործ ունի: 

Այստեղից սկսվեց այն գործընթացը, երբ ամեն օր նաև անհավասարության զգացում ենք տեսնում: Եթե պաշտոնյան չի գիտակցում, որ իր վարքագիծը կարող է մեծ ազդեցություն ունենալ հանրային վարքագծի վրա, մենք ունենում ենք այն իրավիճակը, որն այսօր կա: 

Չէ՞ որ էլիտաները օրինակ են, մարդիկ ընդօրինակում են այդ մոտեցումները: Փաստացի, մենք այժմ բավականին շփոթ և անկազմակերպ վիճակ ունենք: Յուրաքանչյուր թեթևամիտ ու չհաշվարկված մոտեցում ազդում է մարդկանց վրա: 

Երբ մասնագիտական հանրույթի ցուցումները էլիտաների կողմից չեն տիրաժավորվում ու չեն պահպանվում, այդ ամենն իր ազդեցությունն անկասկած ունենում է: Անհավասարության ընկալման բացառման համար հստակ արձագանք պետք է լինի, պաշտոնյան պետք է պատասխանատվություն կրի: 

Եթե հավասար մոտեցում չի ցուցաբերվում, հանրության մոտ շփոթ է առաջանում, որը դժվար է կառավարել»,-նշեց մեր զրուցակիցը:

Հաշվի առնելով վերջին շրջանում իրականացվող ֆլեշմոբերը, նաև պարետի պահանջներին չհետևող քաղաքացիների լուսանկարների հրապարակումները, Զառա Հովհաննիսյանը շեշտեց՝ նկատվող ցանկացած խախտում պետք է էթիկապես շատ բարձր մակարդակով լուծվի:

«Որովհետև մենք գործ ունենք մարդու հետ, և այդ ամենը կարող է նրա ճակատագրի վրա որոշակի ազդեցություն ունենալ, խախտել իրավունքները: 

Պետք է բացառել անհատական թիրախավորումը, ինչպես նաև անձնական ու ընտանեկան կյանքի վրա հնարավոր ազդեցությունները, որովհետև մեր խնդիրը, ի վերջո, կրկին մարդու իրավունքների պահպանությունն է: Ինչո՞ւ ենք ասում՝ հետևեք ցուցումներին, դիմակ կրեք, չէ՞ որ ասում ենք, որ իր առողջությունը պահպանվի, և ոչ թե ընկնի ավելի վատ վիճակի մեջ: 

Իսկ այս դեպքում մենք թիրախավորում ենք մարդուն ու կրկնակի հարվածի տակ դնում, երբ գումարվում է նաև հանրային պարսավանքը: Հիշեցնեմ, որ այս ընթացքում տարբեր քաղաքացիներ թիրախավորվեցին, գյուղական համայնքներում մարդկանց տան դարպասներին անթույլատրելի բաներ էին գրվել: 

Ի վերջո, հիշենք Էջմիածնի դեպքը, երբ կրկին թիրախավորում եղավ, լուսանկարներ հանրայնացվեցին: Մեծ հաշվով, ուզում եմ ասել, որ մարդու իրավունքների տեսանկյունից մենք պետք է շատ զգույշ լինենք: 

Մասնավորապես, ըստ իս, նմանատիպ արշավները չպետք է արվեն երկրի առաջին դեմքի ֆեյսբուքյան էջի մակարդակով»,-ասաց իրավապաշտպանը՝ շեշտելով, որ կարող է պարզապես թեժ գիծ գործել, խախտումները հասցեագրվեն որևէ կառույցի, որը վերահսկեր գործընթացը:

«Բացի այդ, շատ կարևոր է, թե որքանո՞վ են ստուգված լինում տվյալները: Մենք տեսանք դեպքեր, երբ բիզնես հակառակորդների կողմից լուսանկարներ էին ուղարկվել, որոնք բոլորովին այս ժամանակահատվածում չէին արվել: Լուսանկարները հեռացվեցին, և որքան էլ ներողություն խնդրենք, միևնույն է, մարդիկ արդեն թիրախավորված էին»,-եզրափակեց իրավապաշտպանը:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Ucom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологий IDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозицию