Ереван, 05.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

«Երև­ա­նյան հե­ռան­կար­նե­րի» բո­լոր հա­մերգ­նե­րը կկա­յա­նան, եթե հա­մեր­գա­յին դահ­լիճ­նե­րը սկսեն գոր­ծել.

ОБЩЕСТВО

«Երևանյան հեռանկարները» երաժշտության և արվեստի միջազգային փառատոն է: Այն 2000 թվականին հիմնադրել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, կոմպոզիտոր Ստեփան Ռոստոմյանը: 2007 թվականին փառատոնը դարձել է Եվրոպական փառատոների ասոցիացիայի անդամ, իսկ 2014 թվականից Եվրոպայի լավագույն տասը փառատոներից մեկն է: 

Օրերս հայտնի դարձավ, որ միջազգային ժյուրիի կողմից «Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնն արժանացել է Եվրոպական միության «Փառատոները՝ Եվրոպայի համար, Եվրոպան՝ փառատոների» կազմակերպության «EFFE Label 2019-2020» հեղինակավոր տարբերանշանը կրելու պատվին:

Փառատոնի գլխավոր մենեջեր Սոնա Հովհաննիսյանը նշում է՝ տարբերանշանը սիմվոլիկ բնույթ է կրում, այն արդյունքն է «Երևանյան հեռանկարներ» փառատոնի ու ԵՄ փառատոնային ասոցիացիայի անցած գեղեցիկ ճանապարհի: 

«Իրականում շատ ավելի կարևոր է այն ամբողջ տքնաջան աշխատանքը, որ տարվել է նախքան այս իրադարձությունը, շատ ավելի կարևոր է խոսել այս իրադարձության նախապատմության մասին: 2007 թվականին դարձանք Եվրոպայի փառատոնային ասոցիացիայի անդամ, դա մեր մշակութային դիվանագիտության ամենամեծ նվաճումներից էր, որովհետև այն ժամանակ Բրյուսելում Եվրամիության այդ ամբողջ համակարգում Հայաստանը քաղաքական տեսանկյունից չկար:

 Առաջինն էինք, որ 28 անդամ-երկրների մեջ ներկա էինք մշակութային փառատոնի միջոցով: Դա շատ մեծ նվաճում էր:

 Հետո տարիների ընթացքում կապն ամրացավ, շարունակվեց, իրենց պաշտոնյաները եկան Հայաստան, ճանաչեցին մեր երկիրը, այսինքն մի մեծ դիվանագիտական աշխատանք կատարվեց մեր փառատոնի և մշակույթի միջոցով: Արդյունքում իրենք համաձայնել են, որ հաջորդ տարի 2021 թվականին գագաթաժողովը տեղի ունենա Հայաստանում: Դրան մասնակցելու են Եվրոպայի առաջատար փառատոների ղեկավարները, լրատվամիջոցները, քաղաքական գործիչները, տնտեսական սեկտորի ներկայացուցիչները: 

Սա երկար տարիների աշխատանքի, ղեկավարների հետ մարդկային ճիշտ կապեր հաստատելու, մեր փառատոնի գեղարվեստական որակը ճիշտ ներկայացնելու արդյունքն է: Իրենք գիտակցում են, որ փառատոնը տեղի է ունենում Երևանում, բայց որակով չի տարբերվում Եվրոպայի ամենախոշոր փառատոներից՝ իր գեղարվեստական ծանր քաշով ու որակով: 

Լավագույն ապացույցն է 2015 թվականին՝ փառատոնի 15-ամյա հոբելյանի կապակցությամբ, Եվրակոմիսար Նավրաչիչի հղած շնորհավորական ուղերձը, որում ասված էր՝ «Երևանյան հեռանկարներ» փառատոնը Եվրոպայի առաջատար փառատոներից մեկն է, որը Հայաստանը հաստատուն կերպով ամրագրեց Եվրոպայի մշակութային և գեղարվեստական քարտեզի վրա»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Հովհաննիսյանը:

Ստեղծված իրավիճակում ամբողջ աշխարհում հետաձգվեցին մշակութային իրադարձությունները և դեռևս հստակ չէ, թե ինչ է սպասվում ապագայում: 

Փառատոնի գլխավոր մենեջերն ասում է՝ լիահույս է, որ անորոշությունը հունիսին կավարտվի, և սեպտեմբերին համերգասրահները կբացվեն, գուցե գործեն որոշ սահմանափակումներով: «Հույս ունենք՝ աշնան ամիսներին կշարունակենք մեր գործունեությունը: 

Մեր ծրագիրը շատ չենթարկվեց կոլապսի, այս տարի այնպես էր ստացվել, որ մեր համերգների մեծ մասը նշանակված էր աշնանը: Սեպտեմբերի 10-ին Երևանում պետք է ելույթ ունենար սըր Ջոն Էլիոթ Գարդիները Մոնտեվերդի երգչախմբի հետ, այդ համերգը տեղափոխում ենք հաջորդ տարի մայիս: 

Այս աշնանը կայանալու է Գրեմմիի 11 մրցանակի արժանացած Էմերսոն լարային քառյակի համերգը, նախատեսված բոլոր համերգները կայանալու են, եթե լուր ստանանք, որ համերգային դահլիճները բացվում են»,-եզրափակում է Սոնա Հովհաննիսյանը:

 ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

 

Ucom — генеральный спонсор 21-й Международной олимпиады по микроэлектронике IDBank и Idram провели курс по финансовой грамотности для юных шахматистовUcom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологий IDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2%