Մրցաշրջանի ավարտին Տիագո Սիլվան կլքի «ՊՍԺ»-ն․ RMC Sport
СПОРТԸնթացիկ մրցաշրջանի ավարտին բրազիլացի ֆուտբոլիստ Տիագո Սիլվան կլքի ֆրանսիական «Փարիզ ՍենԺերմենը», հայտնում է RMC Sport-ը: 35-ամյա պաշտպանի ներկայիս պայմանագիրը «ՊՍԺ»-ի հետ հաշվարկվում է մինչև 2020 թվականի հունիսի 30-ը: Ըստ հրապարակման՝ փարիզյան ակումբի մարզական տնօրեն Լեոնարդոն Սիլվային ասել է, որ իր պայմանագիրը կերկարաձգվի միայն երկու ամսով, որպեսզի բրազիլացին կարողանա օգնել թիմին Չեմպիոնների լիգայի խաղերում, որի խաղը ակնկալվում է, որ կվերսկսվի օգոստոսին:
Տիագո Սիլվան հանդես է գալիս «ՊՍԺ»-ի կազմում 2012 թվականից: Այնտեղ պաշտպանը բոլոր մրցաշարերում անցկացրել է 310 հանդիպում, դարձել է Ֆրանսիայի յոթնակի չեմպիոն, երկրի գավաթի քառակի հաղթող և Ֆրանսիայի լիգայի գավաթի քառակի հաղթող:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты



