Ереван, 01.Июнь.2026,
00
:
00
ВАЖНО


Փոր­ձում են օգտ­վել հա­մա­վա­րա­կի իրո­ղու­թյու­նից՝ խնդրա­հա­րույց օրի­նագ­ծե­րը խորհր­դա­րա­նում արագ անց­կաց­նե­լու հա­մար

АНАЛИТИКА

Արտակարգ դրության իրավիճակը երկրի հանրային օրակարգում փոխատեղումների պատճառ է դարձել։ Բազմաթիվ հարցեր, որոնք հանրության համար կարևոր նշանակություն ունեին և զգայուն տարրեր էին պարունակում, կարծես թե երկրորդ պլան են մղվել։

Երկրում առաջին տեղում է հայտնվել կորոնավիրուսի տարածման և դրա առաջացրած հետևանքների թեման, իսկ մյուս հարցերը մնում են այս թեմայի ստվերում։

 Ստվերում՝ երբեմն բառիս բուն, իսկ երբեմն էլ՝ փոխաբերական իմաստով: Այն տեսանկյունից, որ կարևոր նշանակության հարցերն անտեսվում են, իսկ հանրության համար խնդրահարույց հարցերը իշխանությունները «սղացնում» են կորոնավիրուսի ստվերի ներքո:

Հարկ է հաշվի առնել նաև այն իրողությունը, որ արտակարգ դրության և պարետային ժամի հաստատման պարագայում մարդկանց տեղաշարժի և հավաքների ազատության որոշակի սահմանափակումներ են գործում։ Եվ, ըստ այդմ, քաղաքացիները չեն կարող լիարժեք մասնակցություն ունենալ հասարակական կյանքին։

Ուստի իշխանությունները փորձում են իրենց քաղաքական շահերին համապատասխան օգտագործել ստեղծված իրավիճակը։ Եթե առօրյա իրադրության պայմաններում տարբեր հարցերի շուրջ իշխանությունները փորձում էին քիչ թե շատ շոշափել հանրային տրամադրությունները, հասկանալ, թե դրանց շուրջ ինչ կարգի դժգոհություններ կան, ապա համավարակի տարածման պայմաններում կարծես թե խլացվում է ժողովրդի ձայնը։ 

Եվ պատահական չէր, որ հրատապ կարգով խորհրդարանում վավերացվեց Լանզարոտեի կոնվենցիան, որում ամփոփված դրույթների շուրջ բազմաթիվ մասնագետներ մտահոգություններ ունեն և կարծում են, որ այն հակասում է մեր արժեհամակարգին։

Սակայն, կարծես թե, մեզանում այս թեման այնքան էլ մեծ արձագանք չգտավ, մարդկանց ողջ ուշադրությունը սևեռված էր համավարակի թեմայի վրա, ուստի և բողոքի լուրջ ակցիաներ տեղի չունեցան։ Բայց կարելի է պատկերացնել, թե ինչ բողոքի ալիք կբարձրանար, եթե այս կոնվենցիան վավերացվեր ոչ արտակարգ դրության պայմաններում։

Նույնը կարելի է ասել սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի մասին, որն ի սկզբանե նախատեսված էր անցկացնել ապրիլի 5-ին, բայց կորոնավիրուսի պատճառով որոշվեց հետաձգել, իսկ հետո խորհրդարանում որոշում կայացվեց հանրաքվեն չեղարկելու մասին։ Փաստորեն՝ իշխանությունները որոշեցին այս հարցում հաշվի չառնել հանրության ձայնը, թե արդյոք քաղաքացիները համաձա՞յն են, որ հանրաքվեն չեղարկվի, թե՞ ոչ։

Իշխող քաղաքական ուժի ներկայացուցիչները՝ վարչապետից սկսած, ամեն առիթով հայտարարում են, թե իշխանությունը պատկանում է ժողովրդին, բայց փաստորեն զանց են առնում ժողովրդի՝ հանրաքվեի միջոցով կարծիք հայտնելու իրավունքը։ Ու ընդհանրապես, իշխանությունները վաղուց թքած ունեն իրենց իշխանության բերած ժողովրդի կարծիքի վրա:

Իշխանությունները հույսեր են կապում, թե քանի դեռ հանրության ուշադրությունը սևեռված է համավարակի վրա, ապա կարելի է խնդրահարույց նախագծերն արագ անցկացնել խորհրդարանում, և արտակարգ դրության ավարտից հետո հասարակությունն արդեն կանգնած կլինի կատարված փաստի առաջ և հնարավորություն չի ունենա ազդել գործընթացների վրա։

Այս հանգամանքով է պայմանավորված նաև այն իրողությունը, որ իշխանությունների ձեռքով մեծ արագությամբ առաջ են մղվում գույքահարկի նոր դրույքների անցնելու և համատարած հայտարարագրման թեմաները։ 

Այնինչ, այս թեմաների վերաբերյալ օրինագծերը շրջանառության մեջ դնելու պատեհ ժամանակը չէ, քանի որ դրանք հանրության շահերին հակասող տարրեր են պարունակում և շատ լուրջ հանրային քննարկումներ պետք է անցնեն ու լրամշակվեն։

ԱՐՏԱԿ ԳԱԼՍՏՅԱՆ

Песков сообщил, что обсуждали Путин и Пашинян«Юниспорт» — чемпион Высшей лиги Армении по футзалуЧем Армении грозит прекращение членства в ЕАЭС? Путин провел телефонный разговор с ПашиняномГенрих Мхитарян номинирован на звание лучшего игрока месяца в «Интере»CBS: миграционная служба США за второй срок Трампа задержала более 6,3 тыс. детейПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня защиты детейТрамп заявил, что сделка с Ираном по большей части посвящена ядерной тематикеЗагадки средневековой Барселоны: археологи обнаружили необычные захоронения рядом с королевойИзраиль просит США разрешить расширение ударов ЦАХАЛ по Бейруту30 мая «Юниспорт» поборется за звание чемпиона АрменииНо если это так «прозрачно», почему же так секретно? «Паст»Роберт Кочарян обсуждает состав правительства: «Паст»Почему США так спешат? «Паст»Он уже начал «разносить» даже членов своей команды: нужного количества голосов набрать не получится: «Паст»Масштабная патриотическая акция «Евразия-Армения» в Сардарапате6-месячное успешное сотрудничество проекта «Формула виртуозов», реализуемого при поддержке «Реншин»При поддержке IDBank в музыкальной школе №6 Гюмри учреждены премии имени Иэна Гиллана и Тони АйоммиВТБ (Армения) предлагает пакетное предложение для индивидуальных предпринимателейУшаков заявил об отсутствии запроса Армении на переговоры с Путиным по ЕАЭСПутин и Лукашенко обсудили тему Армении на встрече лидеров ЕАЭСНезабываемый день вместо игрушек: гид к 1 июня от Idram&IDBank Роспотребнадзор остановил продажу 64,5 млн бутылок армянской воды «Джермук»Юнибанк выпустил бессрочные облигации с доходностью 13,25% годовых для акционеров 28 мая — символ силы, веры и единства Армении. Арман Варданян «Песчинка перевесит»: известные зарубежные деятели обратились к народу Армении (Видео) «В Госдуме предложили поэтапно приостановить членство Армении в ЕАЭС и ОДКБ» МИД РФ: Ереван попустительствует кампании Запада по развитию антироссийских настроенийЧерез Азербайджан из России в Армению отправлено 126 т карбамида и 67 т мукиПосольство РФ в Республике Армения поздравляет народ Армении с Днем РеспубликиЕвропейский парламент считает карабахцев беженцами, а не «сбежавшими»: глава «Евронест»Армянская сеть TUMO начала работу в ИспанииЯна Егорян привела команду к золоту Кубка мираИнформационный штаб Арцаха организует встречу в представительстве Трамп заявил, что не допустит передачи запасов высокообогащенного иранского урана России или КитаюIDBank представил свое видение социальной ответственности на Impacture 202630 серебряников для Пашиняна: геополитический торг, оставляющий Армению без будущего Юнибанк не повысит процентные ставки по кредитам под залог недвижимости Полная ложь и сплетни: Согомонян о финансировании кампаний Татояна и Марутяна Пашинян анонсировал для Армении эпохальные событияАшот Даниелян: Власти Армении совершили очередной позорный и аморальный шаг в отношении Арцаха и его народаNBC: Пентагон разработал список дополнительных сложных целей в ИранеМировые цены на газ могут летом вырасти на 50%В Ереване произошло крупное ДТП: среди пострадавших военнослужащиеГаз, рынок и ОДКБ: Госдума пригрозила пересмотром отношений с Арменией Генеральный директор компании Ucom Ральф Йирикян принял участие в конференции Impacture 2026Global HackAtom-2026 в Ереванском филиале Плехановского университета А как будут определены 300-500 тысяч? «Паст»Какое правительство сформирует Роберт Кочарян? «Паст»«Придет время, когда все виновные будут привлечены к ответственности»: «Паст»