«Ընթացքը շատ դժվար էր ու ծանր». Լիանա Վանոյանը՝ կորոնավիրուսով վարակվելու եւ ապրումների մասին
ФОТО«Կինստագրամ» սիթքոմի դերասանուհի Լիանա Վանոյանն օրեր առաջ Ինստագարմի իր էջում հումորային ակնարկով հետեւորդներին հայտնեց, մեղմ ասած, ոչ այնքան ուրախ լուրը՝ «Թագավարակը թագադրեց ինձ, հասավ ուզածին»: Բարեբախտաբար, հիմա վերականգնողական փուլում է եւ արդեն անհամեմատ լավ է զգում: BRAVO.am-ի հետ զրույցում դերասանուհին պատմել է վիրուսի սկզբնական շրջանի բարդությունների, անկեղծացել՝ ապրումների մասին: Չենք շրջանցել նաեւ մամուլում շրջանառվող կեղծ լուրերի թեման:
Լիանայի խոսքով՝ առաջին իսկ ախտանշաններից հասկացել է, որ սովորական մրսածություն չէ.«Ուզում եմ հերքել այն թյուր կարծիքը, որ կորոնավիրուսը նման է սովորական հարբուխի: Մարմնի սաստիկ ցավեր, գլխացավեր, այնքան բարձր ջերմություն, որ թվում է, թե մարմինդ եռում է. սրանք ախտանիշներ են, որ, անկեղծ ասած, վախեցնում են: Բայց ես երեւի պատրաստ էի, քանի որ ողջ օրը դրսում էի, շփվում էի շատ մարդկանց հետ ու չկարողացա խուսափել վարակվելուց, որքան էլ դիմակ եւ ձեռնոց դնելը մեզ ինչ-որ չափով ապահովագրում է: Բուժվում եմ տանը, արդեն 8-րդ օրն է՝ թեստի հաստատումից հետո: Ընթացքը շատ դժվար էր ու ծանր: Սաստիկ ցավերով է ուղեկցվել, մինչ այժմ էլ ունեմ գլխացավեր, բայց քանի որ թոքաբորբ չէ. ախտահարվել են միայն վերին շնչառական ուղիներս, կարիք չի եղել հիվանդանոց գնալու, որովհետեւ կան մարդիկ, որոնց վիճակը շատ ավելի բարդ է, իսկ, ինչպես գիտեք, հիմա հիվանդանոցներում տեղերը սահմանափակ են»:
Շարունակությունը՝ այստեղ