Հայաստանը միացավ Կրոնական ազատության միջազգային դաշինքին․ ԱԳՆ
ОБЩЕСТВОՀայաստանը միացավ Կրոնական ազատության միջազգային դաշինքին։ Այս մասին հայտնում են ԱԳՆ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։
«Հայաստանը միացել է 2020թ. փետրվարին ձևավորված Կրոնական ազատության միջազգային դաշինքին, որի կազմում ներառված են 29 երկրներ: Որպես մարդու իրավունքների ջատագով՝ Հայաստանը մեծապես կարևորում է կրոնի ազատությունը՝ որպես մարդու անօտարելի իրավունք:
Միանալով այս դաշինքին՝ Հայաստանը վերահաստատում է իր հանձնառությունը՝ կրոնական խմբերի հանդեպ հանդուրժողականության ամրապնդման և կրոնական հիմքով պայմանավորված ոտնձգությունների կանխարգելման ուղղությամբ գործադրվող համատեղ ջանքերին»,- ասված է հաղորդագրության մեջ:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через час
4
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты
5
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17



