Դատական համակարգը սահմանադրական փոփոխությունների նախագծում
БЛОГԺոռա Գրիգորյանը Ֆեյսբուքյան իր էջում գրում է.
ԱՅՈ-ականների և ՈՉ-ականների հակամարտությունն օր օրի զարգանում է: Նախագծի հրապարակումից ի վեր չեն դադարում քննարկումները Սահմանադրության առաջարկվող տարբերակի առանձին կետերի վերաբերյալ: Բավականին լայն քննարկվում է նաև դատական իշխանության անկախության հարցը:
Կարծիքներ են հնչում, որ ինչ էլ լինի, Սահմանադրությունն ինչպես էլ փոխեն, դատական համակարգը մշտապես լինելու է կախման մեջ իշխանություններից:
Մի քանի դիտարկումներ անենք.
Սահմանադրության առաջարկվող նախագծի համաձայն՝ Արդարադատության խորհրդի փոխարեն ստեղծվելու է Բարձրագույն դատական խորհուրդ: Ի՞նչ է սա իրենից ներկայացնում: Այն անկախ պետական մարմին է, որը երաշխավորում է դատարանների և դատավորների անկախությունը: Այս մարմինն է նշանակելու դատարանների նախագահներին և դատավորներին: Բարձրագույն դատական խորհուրդը հնարավորություն կտա ապահովելու դատավորների արտաքին անկախությունը:
Բացի սա, Սահմանադրական դատարանի դատավորներն ընտրվելու են Ազգային Ժողովի կողմից՝ պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով:

ՍԴ-ն էլ իր կազմից վեց տարի ժամկետով ընտրում է սահմանադրական դատարանի նախագահ և փոխնախագահ, որոնք վերընտրվելու իրավունք չունեն: Ինչ վերաբերվում է վճռաբեկ դատարանին, ապա այս կառույցում դատավորները նշանակվում են Հանրապետության նախագհի կողմից ԱԺ-ի առաջարկությամբ: Վճռաբեկ դատարանի նախագահին վեց տարի ժամկետով ընտրում է Ազգային ժողովը՝ Բարձրագույն դատական խորհրդի առաջարկությամբ:
Առաջարկվող նախագծով դատարանների նախագահները նշանակվելու են որոշակի ժամկետով, ինչը նպաստելու է դատավորների ներքին անկախության ապահովմանը:
1
Какой армянский деятель стал членом комиссии при президенте РФ? «Паст»
2
Источник RT: разговор с послом Армении в МИД России был крайне жёстким
3
Премьер-министр не упомянул ни политзаключенных, ни пленных в Баку: Амстердам
4
Урсула фон дер Ляйен в Ереване: ЕС обсуждает военное сотрудничество, цепочки поставок и роль Южного ...
5
Зеленский подвёл итоги саммита ЕПС в Ереване: он поблагодарил Армению и Пашиняна