Ինչպես ընկերացան Ժաննա Բուտուլյանը, Դավիթ Մարդյանն ու Տաթևիկ Ադումյանը. Ժաննան տանել չէր կարողանում Դավթին
ФОТОԴավիթ Մարդյանին, Տաթևիկ Ադումյանին և Ժաննա Բուտուլյանին միայն դերասանի մասնագիտությունը չէ, որ միավորում է։ Նրանք վաղեմի ընկերներ են։ «Աստղային ընկերություն» շարքում Tert.am Life-ը ներկայացնում է նրանց ընկերության պատմությունը:
Ծանոթությունը
Դավիթ. Ժաննայի հետ ծանոթացել ենք 9 տարի առաջ` «Դժվար ապրուստ» հեռուստասերիալի նկարահանումների ժամանակ: Սկզբում շատ վատ հարաբերություններ ունեինք, իրար չէինք սիրում, անընդհատ վիճում էինք: Միշտ կատակում էի, որ ես ընդամենը մարդ եմ:
Ժաննա. Մի օր ուրիշներից իմացա, որ Դավիթը խոսակցությունների մեջ է ընկել ինձ համար: Ինչ-որ տղաներ իմ հեռախոսահամարն էին ուզել, նա չէր տվել: Մտածեցի` ինչ լավ տղա է: Այդ պահից մտերմացանք, ու մեր մտերմությունը շարունակվում է մինչև օրս:
Տաթև. Ժաննայի հետ ծանոթացել ենք դերասաններից մեկի հոր հոգեհանգստի ժամանակ` վեց տարի առաջ: Երկուսս էլ էկրանից նկատել էինք, իրար այդ օրը տեսանք, բայց չկարողացանք շփվել: Երբ արդեն Դավթի հետ «Հարազատ թշնամի» սերիալի դերասանական կազմում էինք, երեքով սկսեցինք մեր շփումը:
Ընկերներ ենք, որովհետև…
Դավիթ. Ժաննան ու Տաթևն ինձ շատ նման են: Պարզ են, արդար, անկեղծ, աջակցում են ցանկացած հարցում: Երեքս էլ իրար մասին ամեն ինչ գիտենք, շատ բարդ իրավիճակներում կարողացել ենք աջակցել իրար: Չեմ հիշում մի դեպք, որ իրարից նեղանանք կամ կռվենք: Ես երկուսին էլ շատ եմ սիրում, ուզում եմ միասին ծերանանք:
Ժաննա. Ինձ համար ընկերությունը սկսվում է ժպիտից, իսկ եթե ավելի խորը` մարդիկ պիտի ունենան նույն երաժշտական ճաշակը, դա մարդկանց միավորում է: Թե՛ Դավիթը, թե՛ Տաթևն ունեն խորը, ճշմարիտ հավատք: Այնպիսի մարդիկ են, ովքեր շատ քչերին են իրենց կյանք թողնում, ամեն մեկի հետ չեն շփվում, հաճախ չեն փոխում իրենց շրջապատը: Սիրում եմ նրանց, որովհետև բոլորի համար չեն: Դավիթի նման տղաներ շատ քիչ կան, եթե նույնիսկ ընկերներ չլինեինք, նրան կհարգեի` որպես մարդ: Երկուսն էլ նվիրվող, արդարամիտ, անկեղծ են: Շնորհակալ եմ նրանց, որ միշտ կողքիս են: Նրանց շատ եմ սիրում ու ուզում եմ ասել, որ ես էլ նրանց կողքին կլինեմ ցանկացած հարցում:
Շարունակությունը՝ այստեղ