Սահմանային ակտիվությունն Ադրբեջանը ցուցաբերեց այն ժամանակ, երբ տեղի էր ունենում ԵԱՀԿ ԱԳՆ նախարարների ամենամյա նիստը
БЛОГԷդգար Խաչատրյանը Ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Սահմանային ակտիվությունն Ադրբեջանը ցուցաբերեց այն ժամանակ, երբ տեղի էր ունենում ԵԱՀԿ ԱԳՆ նախարարների ամենամյա նիստը:
Այս տարվա տեքստն էլ ոչնչով չի տարբերվում նախորդ տարիների տեքստերից: ԵԱՀԿ-ն վերահաստատեց իր սկզբունքները, դատապարտեց ծանր զինտեխնիկայի օգտագործումը և այլն:
Բոլորս էլ տեսնում ենք, որ ծանր զինտեխնիկան կիրառում է Ադրբեջանը: Ռուս-թուրքական կոնֆլիկտի պայմաններում ետին պլան մղված Ադրբեջանը փորձեց այսպիսով արդի պահել Արցախի հարցը, իսկ ԵԱՀԿ-ն երկկողմանի հանգստության կոչ է անում: Հանգստացրեք Ադրբեջանին, որը կրկին ապացուցեց, որ չի հարգում ԵԱՀԿ ձևաչափը և նրա անդամ պետություններին:
Խաղաղության ու ապառազմականացման կոչերից հետո նրանք կրկին կրակում են, ու զինվոր է մահանում: Ձեզ չեն հարգում, պարոնա՛յք, Ալիևը ձեր կոչերն օգտագործում է ոչ ավելին, քան անձեռոցիկ:
1
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
2
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
3
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты
4
Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через час
5
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17



