Չբնակեցված առանձնատնից գողություն էր արել. Տավուշի ոստիկանների բացահայտումը
ОБЩЕСТВОՀունիսի 11-ին ոստիկանության Տավուշի բաժնում չբնակեցված առանձնատնից կատարված գողության վերաբերյալ հաղորդում էր ստացվել: Այս մասին հայտնում են ՀՀ Ոստիկանությունից:
Տավուշի ոստիկանների ձեռնարկած միջոցառումների արդյունքում, գողություն կատարելու կասկածանքով, բաժին բերման է ենթարկվել 37-ամյա մի տղամարդ։Նա խոստովանական բացատրություն է տվել, որ հունիսի 9-ին, ժամը 21.00-ի սահմաններում, նշված առանձնատան երկրորդ հարկի պատուհանը հրել բացելու միջոցով մտել ու գողացել է հեռուստացույց և գորգ:
Գողոնն առգրավվել է:
Նշանակվել է ապրանքագիտական փորձաքննություն:
Քննությունը շարունակվում է։
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через час
4
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты
5
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17



