Դավութօղլուն կարող է գնալ գրողի ծոցը՝ թուրք-վրացա-ադրբեջանական խաղաղության դաշինքով
БЛОГԱրման Աբրահամյանը Ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Դավութօղլուն կարող է գնալ գրողի ծոցը՝ թուրք-վրացա-ադրբեջանական խաղաղության դաշինքին Հայաստանի միանալու իր առաջարկով էլ, դրա նախապայմաններով էլ։ Թուրքերը դեռ այնքան լկտիություն ունեն, որ ինչ-որ մեկին խաղաղության առաջարկներ էլ են անում ու մի բան էլ նախապայմաններ սահմանում։ Իբր եթե մենք կամավոր գնանք զավթած տարածքներ վերադարձնելուն, ապա Թուրքիան թույլ կտա անդամակցել թուրք-վրացա-ադրբեջանական խաղաղության դաշինքին։
Դուք էլ, ձեր դաշինքն էլ։ Զավթած հողերից խոսողներիս տեսեք։ Հլը մի հատ ձեր հարցերը պարզեք Ռուսաստանի հետ, հետո նոր դաշինքներ ու նախապայմաններ առաջ քաշեք։ Կարծում եմ, որ նման ցինիզմին պետք է պատասխանել նույնօրինակ ցինիզմով, ու, ասենք, Նալբանդյանը շատ ճիշտ կաներ՝ հանդես գար պատասխան հայտարարությամբ, որ Հայաստանը պատրաստ է քննարկել այդ դաշինքին անդամակցությունը, եթե թուրքերը համաձայնվեն վերաադարձնել հայերին ու հույներին այն բոլոր հողերը, որոնք նրանք զավթել են վերջին 1000 տարվա մեջ։ Մենք բնավ դեմ չենք լինի խաղաղության դաշինք ունենալ թուրքերի հետ, պայմանով, եթե իրենք, իրենց հորդայով հանդերձ, վերադառնան իրենց պատմական հայրենիք Ույղուրստանի չոլերը։
1
Партия Альянс обещает вернуть смертную казнь в Армении
2
Кому собираются доверить? «Паст»
3
Движение «Нет “Западному Азербайджану”» приняло резолюцию и направило её политическим силам.
4
Движение «Нет “Западному Азербайджану”» организовало конференцию на тему: «Модели мира: гарантирован...
5
Растущая экономика за счет потребления и новые инфляционные риски: «Паст»



