«Ամուսինս նաև հայր է եղել ինձ համար». Լուիզա Ղամբարյանը` ամուսնու հետ հարաբերությունների, հոր կորստի և իր տարիքը չզգալու մասին
ФОТОՆա երազել է հնեաբան, բժիշկ ու նույնիսկ օտար լեզուների մասնագետ դառնալ, բայց պատահաբար հայտնվել է թատրոնում ու հավերժ սիրահարվել դերասանի մասնագիտությանը: Լուիզան այսօր դառնում է 43 տարեկան: Ասում է` երբ մասնագիտությունդ սիրում ես, տարիքդ չես զգում:
Tert.am Life-ը Լուիզա Ղամբարյանի անկեղծ զրույց է ունեցել իր մանկության, հոր կորստի, իր և ամուսնու միջև 29 տարվա տարիքային տարբերության, դստեր, մասնագիտության և իրեն ցավեցրած մարդկանց մասին:
-Լուիզա, քչերը գիտեն, որ Ձեզնից մեծ քույր և եղբայր ունեք: Տան փոքրը լինելը առավելությու՞ն է եղել Ձեզ համար:
-Մեր հանդեպ մեծերի վերաբերմունքից կառուցվում էին մեր երեխայական փոխհարաբերությունները: Տատիկս ամենաշատն ինձ էր սիրում, հայրիկս` քրոջս, մայրիկս` եղբորս: Հետո պարզվեց, որ դա մեզ ընդամենը թվում էր, նրանք բոլորիս հավասար էին սիրում, բայց փոքր ժամանակ դա հանգեցնում էր մանկական քաղցր վեճերի: Մի արտահայտություն կա` տան փոքրը տան «քաշվածն» է: Ես այդ արտահայտության ճշմարտացիությունը փոքր տարիքում քիչ, բայց զգացել եմ: Երբ տանը հացը կամ մածունը վերջանում էր, ասում էին` Լուիզ, թռի՛ր: Բայց շատ հարցերում ծնողներս նաև ընդառաջում էին, սուբյեկտիվ արտոնություններ շնորհում ինձ:
-Այսօր դառնում եք 43 տարեկան: Դուք առանձնակի հուզմունքով եք հիշում Ձեր մանկությունը և ծննդյան օրերը: Երբ փոքր էիք, ո՞վ էր Ձեր ծննդյան օրը տոն դարձնում:
-Ծնողներս իրենց հնարավորության և դրա սահմաններից դուրս ամեն ինչ անում էին, որ իմ օրը տոն դառնա: Ծննդյանս օրը հիշելիս ակամա «Մայրիկ» ֆիլմն եմ հիշում: Ճիշտ է, այն ժամանակ չկային տարատեսակ անակնկալներով լցված միջոցառումներ, բայց կար անսահման ջերմություն, սեր: Քանի որ ծննդյանս օրը ամռանն է, միշտ ընտանիքով Սևան էինք գնում ու նշում հայկական ավանդական ձևերով: Գետնին ծածկոցներ էինք փռում, խորոված պատրաստում, բանաստեղծություններ կարդում, խաղեր կազմակերպում: Ծնողներս ամեն ինչ անում էին, որպեսզի ժպտայի: Ես զգում էի, որ այդ օրն աշխարհում շատ կարևոր օր է, որովհետև ես եմ ծնվել:
Շարունակությունը՝ այստեղ