Ереван, 27.Октябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Գագիկ Ծառուկյանը 3 քրեական գործերից որեւէ մեկով ԱԱԾ–ում չի հարցաքննվել. մանրամասներ

ПОЛИТИКА

Past.am

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը երեկ՝ հունիսի 14-ին, ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարցաքննվել է ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի եւ մյուսների վերաբերյալ հարուցված քրեական գործի շրջանակներում։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Գագիկ Ծառուկյանի փաստաբան Էմին Խաչատրյանը։

«Հարուցված այդ երեք քրեական գործերից որեւէ մեկով չի հարցաքննվել։ Պարոն Ծառուկյանը հարցաքննվել է ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի, Սեդրակ Առուստամյանի եւ շատ այլ անձանց վերաբերյալ հարուցված քրեական գործով։ Երբ մեզ հրավիրել են ԱԱԾ՝ հարցաքննության, չեն էլ նշել, թե ի՞նչ գործի շրջանակներում ենք կանչվում։ Այսինքն՝ խուզարկությունից հետո միանգամից հրավիրել են։ Պարոն Ծառուկյանն էլ որպես օրինապահ քաղաքացի ու որպես ԱԺ պատգամավոր, չի մերժել հրավերը, եւ գնացել ենք ԱԱԾ»,- պատմեց Էմին Խաչատրյանը։

Հարցին՝ 8 ժամ տեւած հարցաքննության ընթացքում արդյոք առերեսում եղե՞լ է, Խաչատրյանն ասաց, որ առերեսման խնդիր չկար այնտեղ. «Գագիկ Ծառուկյանն այդ քրեական գործի շրջանակում հարցաքննվում էր առաջին անգամ։ Կարծում եմ, որ որեւէ հակասություններ չի կարող լիներ ցուցմունքների մեջ, քանի որ պարոն Ծառուկյանը քննության համար արժեքավոր տեղեկատվության չէր տիրապետում։ Մի շարք մեղադրող բնույթի հարցեր հնչեցվեցին, որոնք քննության այդ փուլում անթույլատրելի է, հաշվի առնելով նաեւ Ծառուկյանի ԱԺ պատգամավոր լինելու հանգամանքը, քանի որ նա անձեռնմխելիությունից է օգտվում։ Նրանց կողմից «Էկլեն ընդդեմ Գերմանիայի» նախադեպային որոշումով հարցաքննելը, ըստ էության, կասկածանքի շուջ հարցաքննվելը, մեղմ ասած, իրավաչափ չի, իսկ կոպիտ ասած՝ ապօրինի է»։

Անդրադառնալով ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների այն հայտարարությանը, որ Գագիկ Ծառուկյանը վաղուց էր տեղյակ նշված քրեական գործերի մասին, փաստաբանն ասաց. «Գագիկ Ծառուկյանը կոնկրետ քրեական գործերի մասին տեղյակ չի եղել։ Իմ կարծիքով՝ պատգամավորները նկատի են ունեցել, որ ակնկալվում էր, որ քրեական գործեր կհարուցվեն կամ վարույթներ սկսեն։ Գագիկ Ծառուկյանն այս քրեական գործերի առկայության մասին իմացել է երեկ՝ վաղ առավոտյան ԱԱԾ աշխատակիցներն այցելել են իր բնակության հասցե եւ ներկայացրել են խուզարկության որոշումներ»։

Ուշագրավ է, որ, ըստ փաստաբանի, ընտրակաշառքների վերաբերյալ քրեական գործը հարուցվել էր դեռեւս փետրվար ամսին. «Ըստ մեր ձեռքի տակ եղած փաստաթղթերի՝ հասկանալի է դառնում, որ այս գործերը բավական երկար ժամանակ հարուցված են եղել։ Խաղատների վերաբերյալ քրեական գործը հարուցվել է 2020 թվականի հունիսի 13-ին, ընտրակեղծիքների վերաբերյալ քրեական գործը հարուցվել է 2020 թվականի փետրվարի 1-ին»։

Հարցին՝ խուզարկության արդյունքում Ծառուկյանի առանձնատնից ի՞նչ է առգրավվել,  փաստաբանն ասաց. «Մեր կարծիքով՝ քննության համար որեւէ նշանակություն ունեցող փաստաթղթեր չեն եղել, որոնք իրենք վերցրել են։ Տարել են ընդհանուր գրառումներ՝ իրենց բիզնես գործունեության վերաբերյալ, փոքր որդու համակարգիչն են վերցրել։ Կարծում եմ, որ կստուգեն ու կտեսնեն՝ միայն խաղեր է ու հետ կվերադարձնեն։ Օրինակ՝ կրիչ են վերցրել, որի մեջ ընտանեկան միջոցառումների տեսագրություններ են»։

Անդրադառնալով Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին՝ Էմին Խաչատրյանն ասաց. «Դատախազի ԱԺ գնալը եւ միջնորդություն ներկայացնելու վերաբերյալ տեղեկություններն իրարամերժ են այս պահին։ Ես համոզված չեմ, որ կարող են նման կերպով զարգանալ իրադարձությունները։ Եթե նույնիսկ գնա, ապա կարող եմ ասել՝ որեւէ իրավական հիմք չկա պարոն Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու համար։ Հարուցված այս քրեական գործերը առաջին հերթին անհիմն են, որովհետեւ Գագիկ Ծառուկյանը որեւէ առնչություն չունի այս քրեական գործերի հետ»։

Հիշեցնենք, որ երեկ՝ հունիսի 14-ին, ԱԱԾ աշխատակիցները խուզարկել էին Ծառուկյանի առանձնատունը, նրան պատկանող ձեռնարկությունները։

Խուզարկությունից հետո ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանին առնչվող երեք տարբեր քրեական գործերի վերաբերյալ հաղորդագրություններ տարածեց ԱԱԾ-ն։

Քրեական գործերից առաջինը Գագիկ Ծառուկյանին պատկանող «Շանգրի Լա» խաղատանն առնչվող ապօրինությունների վերաբերյալ էր։ Ըստ ԱԱԾ հաղորդագրության՝ խաղատունը գործել է առանց լիցենզիայի, որի հետեւանքով պետության պատճառվել է ավելի քան 29 միլիարդ դրամի վնաս։

Երկրորդ հաղորդագրությունը վերաբերում էր 2017 թվականի Խորհրդականական ընտրությունների ընթացքում ընտրակաշառք բաժանելու դեպքերին։

Երբ Ծառուկյանը հարցաքննվում էր, ադ ընթացքում ԱԱԾ-ն տարածեց նաեւ հարուցված երրորդ քրեական գործը։ Ըստ հաղորդագրության՝ Կոտայքի մարզի Առինջ համայնքի պաշտոնյաները ապօրինի վարձակալությամբ տրամադրված 7.5 հա գյուղատնտեսական հողատարածքի վրա ապօրինի կառույցներն են օրինականացրել, հետո էլ հողատարածքն ապօրինի կերպով օտարել էին Գագիկ Ծառուկյանին պատկանող «Նյու» ՍՊԸ-ին։ Առինջ համայնքում տեղի ունեցած ապօրինության հետեւանքով համայնքի բյուջե չի մուտքագրվել մոտ 370 միլիոն ՀՀ դրամ։

Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей Арцаха