Փորձել էր շքամուտքում կողոպտել կնոջը, բայց բռնվել էր․ կինը դիմադրել է
ОБЩЕСТВОՀունիսի 15-ին Արմավիր քաղաքում կողոպուտի փորձ էր կատարվել։ Աշխատանքից տուն վերադարձած 32-ամյա կնոջ պայուսակը մի երիտասարդ փորձել էր բացահայտ հափշտակել Հանրապետության փողոցի թիվ 39 շենքի շքամուտքում։ Կինը դիմադրել էր, երիտասարդը՝ փախել, բայց` ոչ հեռու։
Ահազանգին արագ արձագանքած ոստիկանության Արմավիրի մարզային վարչության եւ Արմավիրի բաժնի ծառայողները հետապնդել են կասկածվողին, Շահումյան փողոցում բռնել ու բերման են ենթարկել Արմավիրի բաժին։ Դեպքի առթիվ տարածքային քննչական բաժնում քրեական գործ է հարուցվել։ Գյումրիի բնակիչ, 17-ամյա երիտասարդը ձերբակալվել է։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через час
4
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты
5
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17



