Շվեդիան հրապարակել է Ստոկհոլմում կորոնավիրուսից մահացության վիճակագրությունը
МЕЖДУНАРОДНОЕՇվեդիան հրապարակել է Ստոկհոլմում կորոնավիրուսից մահացության վիճակագրությունը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Շվեդիայի առողջապահության գործակալության նոր զեկույցին:
«70 տարեկանից բարձր մարդկանց խմբում մահացությունը գտնվում է 4,3 տոկոսի մակարդակում, 70-ից ցածր մարդկանց խմբում՝ 0,1 տոկոսի մակարդակում»,-ասվում է զեկույցում:
Շվեդիայի իշխանությունները կոշտ կարանտին չեն սահմանել, այլ միայն կոչ են արել մարդկանց սոցիալական հեռավորություն պահպանել եւ հեռահար աշխատել: Մարտի սկզբից այցելությունների համար փակվել են ծերանոցները: Սակայն վարակումը հնարավոր չի եղել կանխել. բոլոր մահացածների 37 տոկոսը բնակվել է հենց ծերանոցներում:
Շվեդիայում գրանցվել է վարակման 53 000 եւ մահվան գրեթե 5000 դեպք:
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
3
«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обреч...
4
Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью Forbes
5
День рождения в Италии с Юнибанком



