«Պիտի սեր խաղաս՝ անկախ նրանից թե ինչ հարաբերություն ունես խաղընկերուհուդ հետ». Էդգար Իգիթյանը՝ Խորեն-Սոնա զույգի հաջողության մասին
ФОТОTert.am Life-ն իր ընթերցողներին հայտնել է, որ «Սիրուն Սոնա» հեռուստասերիալը հունիսի 26-ին կավարտվի: Tert.am Life-ի հետ զրույցում նախագծի պրոդյուսեր Ելենա Արշակյանն ասել էր, որ ի սկզբանե որոշված չէր` Սոնայի սիրային գիծը կշարունակվի Մելիքի՞ (Նորայր Եղյան), Խորենի՞ (Էդգար Իգիթյան), թե՞ Բագրատի (Խոսրով Նալբանդյան) հետ։ Իրենց համար դա հստակացել է մոտ 80 սերիա հետո:
Հեռուստասերիալի ընթացքում բավականին սիրվեց Խորեն-Սոնա զույգը, թեև Խորենը, որին մարմնավորում է Էդգար Իգիթյանը, ի սկզբանե աչքի էր ընկել դաժան բնավորությամբ:
Էդգար Իգիթյանը նախկինում էլ է մարմնավորել հերոսի՝ «Էլենի օրագրում» Մաքսին, որն աչքի էր ընկնում բնավորության բացասական գծերով, սակայն հետո փոխվեց: Tert.am Life-ի հետ զրույցում Էդգարը նկատեց, որ այս կերպարներն իրականում իրարից շատ տարբեր են, իսկ ընթացիկ փոփոխությունը դեպի ավելի դրականը, իրենի՞ց է գալիս, թե՞ ոչ, դժվարացավ պատասխանել:
«Հստակ պատասխան տալ չեմ կարող, բայց շատ ուրախ եմ ու շատ եմ ոգևորում այդ ամենից: Ես շատ շնորհակալ եմ երկրպագուներիս, որոնք միշտ հետևում են ինձ, աջակցում: Կերպարներս ստանալու համար ես ներդնում եմ իմ ամեն բջիջը: Շատ ուրախ եմ, որ ստացվում է: Ամենակարևորը հեռուստադիտողների արձագանքն է,- ասաց նա ու հավելեց, որ ի սկզբանե շատ էր հավանել կերպարը: -Մի շարք տարբերակիչներ էի մտածել, որպեսզի Խորենի կերպարը տարբերվեր իմ մյուս կերպարներից: Կարծում եմ՝ նախագծի ընթացքում Խորենը բնավորությամբ չի փոխվել, ուղղակի փոխվել է իր վերաբերմունքը մի աղջկա հանդեպ: Կյանքում էլ է այդպես լինում. ամենադաժան մարդը կարող է մի հոգու համար լինել ամենալավը: Ինքը չի փոխել բնավորությունը, ուղղակի սկսել է ավելի ճիշտ դատել»:
Շարունակությունը՝ այստեղ