«ՄԻԱՑՅԱԼ ՌՈՒՍԱՍՏԱՆ» կուսակցության Գլխավոր խորհրդի Նախագահության՝ միջազգային գործունեության հարցերով հանձնաժողովի հայտարարությունը
ОБЩЕСТВО«Միացյալ Ռուսաստան» կուսակցության Գլխավոր խորհրդի Նախագահության՝ միջազգային գործունեության հարցերով Հանձնաժողովը մտահոգությամբ ընդունեց Երևանում այս պահին բարեկամական «Բարգավաճ Հայաստան» կուսակցության և նրա առաջնորդի՝ Գագիկ Ծառուկյանի շուրջ տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ տեղեկատվությունը:
2008 թ.-ից ի վեր «Միացյալ Ռուսաստան» և «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունները հաջողությամբ համագործակցում են՝ նրանց միջև կնքված համաձայնագրի և երկու երկրների ժողովուրդների ընդհանուր շահերի հիման վրա:
Հարգելով ինքնիշխան պետությունների ներքին գործերին չմիջամտելու սկզբունքը,
հույս ենք հայտնում, որ «Բարգավաճ Հայաստան»-ի և նրա առաջնորդի՝ Գ. Ծառուկյանի շուրջ ստեղծված իրավիճակը կհանգուցալուծվի՝ օրենքի տառին խստագույնս համապատասխանությամբ, քաղաքական բազմակարծության և հասարակական գործունեության ազատության սկզբունքների հարգմամբ:
Ելնում ենք այն համոզմունքից որ ժողովրդավարական պետություններին հատուկ քաղաքական մրցակցությունը չի տարվի ոչ իրավական մեթոդներով, և մաղթում ենք մեր հայ գործընկերներին շուտափույթ ելքեր գտնել կոնֆլիկտից, որը մեծ արձագանք է ստացել Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через час
4
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты
5
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17



