ՌԴ-ում ՀՀ դեսպանատունը հայտարարություն է տարածել
ОБЩЕСТВОՌԴ-ում ՀՀ դեսպանությունը հայտնում է, որ հունիսի 20-ին «Դոմոդեդովո» օդանավակայանից նախատեսված «Ռեդ Վինգս» ընկերության Մոսկվա-Երևան չարտերային թռիչքը տեղի կունենա ժամը՝ 18։00-ին։
«Հերթերից խուսափելու նպատակով ցուցակագրված քաղաքացիները, ում հետ հաստատվել է հեռախոսակապ և ովքեր վերհաստատել են մեկնելու իրենց պատրաստակամությունը, կարող են այս չվերթի տոմսերը ձեռք բերել «Դոմոդեդովո» օդանավակայանի N 94 տոմսարկղից հունիսի 19-ին (ժամը՝ 10։00-ից 21։00-ն) և հունիսի 20-ին (ժամը՝ 10։00-ից մինչև 14։00-ն)։ Ավիատոմսի արժեքը՝ 13 000 ռուբլի։
Ուղեբեռը՝ 23 կգ (մեկ կտոր), ձեռքի ուղեբեռը՝ 8 կգ (մեկ կտոր)։ Նշենք, որ մինչև երկու տարեկան երեխաների տոմսերն անվճար են (առանց ուղեբեռի)։ Հաշվառումը կմեկնարկի հունիսի 20-ին, ժամը՝ 15։00-ին (հաշվառման սեղաններ՝ 23-33)»,- ասված է հայտարարությունում։
Դեսպանությունը հրապարակել է նաև հերթագրված և այս չվերթով մեկնողների անունները (մինչև՝ 2323 համարը)։
1
А почему "полномочия имеют"... не имеющие полномочий? "Паст"
2
Байрамов: Армения нам объяснила - участок железной дороги TRIPP не относится к России
3
Новое развитие: резкая оценка со стороны британской платформы - «Паст»
4
Погода в Армении в выходные: снегопад, метель, похолодание
5
Новый год, старые лживые утверждения: куда движется Армения? «Паст»



