«Այսօր իմ ոճում մինիմալիզմն է գերիշխում». Տաթեւ Սարգսյանը՝ Մանուկ Ալեքսանյանի նոր հավաքածուի ֆոտոշարքում
ФОТОԴիզայներ Մանուկ Ալեքսանյանն օրերս ներկայացրել է իր նոր հավաքածուի ֆոտոշարքը, որի դեմքը դարձել է Տաթեւ Սարգսյանը: Դերասանուհին շարքում առանձնանում է իր թրենդային look-ով՝ ինքնատիպ դիմահարդարում ու ծաղկային վառ պրինտ, որոնք միեւնույն ժամանակ նրբագեղ ու սեքսուալ տեսք են հաղորդում նրան:
Տաթեւը լուսանկարները տրամադրել է NEWS.am STYLE-ին, իսկ մենք նրա հետ զրուցել ենք նորաձեւությունից, թրենդներից եւ իր նախընտրելի ոճից:
Դերասանուհին շեշտեց, որ միշտ հաճույքով է աշխատում Մանուկ Ալեքսանյանի հետ.
«Նա այն դիզայներներից է, որը չի կրկնօրինակում, ունի իր աշխարհայացքը, որը կարողանում է տեսնել այնպիսի դետալներ, որոնց կողքով շատերը, միգուցե, անտարբեր անցնեին: Նա այն մարդն է, որը դետալներին պատմություն է տալիս: Ես շատ եմ սիրում այն հաջողակ մարդկանց, որոնք օրինակելի են իրենց տեսակով ու ձեռագրով: Պարտադիր չէ, որ մարդը ներգրավվի միջազգային հարթակ, որպեսզի ես նրան համարեմ հաջողակ: Մանուկի հետ աշխատելիս ստանում ես մաքսիմալ հաճույք, որովհետեւ ամեն անգամ տեսնում ես, թե որքան է ինքն իր վրա աշխատում, եւ դա քեզ հուշում է մյուս անգամ լինել էլ ավելի լավը նրա հետ աշխատելիս: Մանուկի հրավերները միշտ մեծ ոգեւորությամբ եմ ընդունում, անգամ չեմ հարցնում՝ ինչ ֆոտոշարք է, լիարժեք վստահում եմ նրան ու նրա տաղանդին: Վերջին ֆոտեշարքի թեման նրա՝ «СССР» հավաքածուն էր, որը շուտով, երբ բոլոր խնդիրները շտկվեն, կցուցադրվի հանրությանը: Ցուցադրությունը պետք է ավելի վաղ լիներ, բայց կարանտինով պայմանավորված ամեն ինչ հետաձգվեց»:Շարունակությունը՝ այստեղ