Մեծ թվով ոստիկաններ դատարանի բակում՝ Ռոբերտ Քոչարյանի գործով նիստից առաջ
ОБЩЕСТВОԵրեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում, որտեղ քիչ անց ընթանալու է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով դատական նիստը՝ մեծաթիվ ոստիկաններ են կենտրոնացել։ Այս մասին հաղորդում է NEWS.am-ի թղթակիցը դատարանից։
Նշենք, որ այսօր երկրորդ նախագահը մուտք կգործի դատարան՝ կենտրոնական մուտքից։
Հիշեցնենք, որ Վերաքննիչ քրեական դատարանը հունիսի 18-ին բավարարել էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների ՝ Քոչարյանի կալանքը փոխելու միջնորդությունները մերժելու մասին առաջին ատյանի դատարանի որոշման դեմ բողոքը։
Ռոբերտ Քոչարյանը 2 միլիարդ դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել։
1
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
2
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
3
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты
4
Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через час
5
То что Азербайджан унижает, это вина нашего политического руководства



