Ереван, 05.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Եռանախագահները դատապարտում են Ադրբեջանի կողմից ծանր հրետանու կիրառումը. ՀՀ ԱԳ նախարար

ПОЛИТИКА

ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը ճեպազրույցում անդրադարձել է Բելգրադում կայացած ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի արդյունքներին: Այս մասին  Արմենպրեսին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից:  

«Արմենպրես»-ը ներկայացնում է ճեպազրույցն ամբողջությամբ:

-Պարոն նախարար, կներկայացնե՞ք երեկ համանախագահների հետ Ձեր հանդիպման արդյունքները, և նաև մի փոքր մանրամասնեք՝ երեկ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երեք պետությունների արտաքին գործերի նախարարները հայտարարություն են տարածել՝ ղարաբաղյան հակամարտության հետ կապված:

-Թե հանդիպումը, թե այն հայտարարությունը, որն ընդունվել է, նույն բովանդակությունն ունեն։ Արդեն հայտարարությունից հետո կարող եմ անդրադառնալ հենց դրան, որի դրույթների շուրջ հենց հանդիպման ընթացքում ենք քննարկում ունեցել:

Ինչի՞ մասին են խոսում եռանախագահները: Այն մասին, որ այլընտրանք չկա բանակցային, խաղաղ ճանապարհով հիմնախնդրի կարգավորմանը: Մի քանի անգամ անդրադառնում են դրան իրենց հայտարարության մեջ և կոչ են անում կողմերին վերահաստատել միայն խաղաղ ճանապարհով, բանակցությունների միջոցով հիմնախնդրի կարգավորման հանձնառությունը:

Համանախագահները դա արել էին բազմաթիվ անգամներ: Եթե դուք հիշում եք, ոչ միայն եռանագահ երկրների արտգործնախարարները, նաև՝ Նախագահները, Էննիսկիլենի հայտարարության մեջ այդպիսի կոչ էին արել, և րոպեներ անց Հայաստանը վերահաստատեց իր հանձնառությունը: Մենք այդպես էլ չլսեցինք Ադրբեջանին, թե իրենք ինչ են կարծում: Եվ, ըստ այդմ, կոչը ևս մեկ անգամ ուղղված է հենց Ադրբեջանին:

Միջնորդները ասում են, որ կողմերը (միջնորդներ են, այդ պատճառով են «կողմեր» ասում) պետք է փարատեն այն տպավորությունը, որ լուրջ չեն վերաբերվում միայն բանակցությունների միջոցով հիմնախնդրի կարգավորման հանձնառությանը: Պարզ է, թե ում է ուղղված այդ կոչը: Իսկ ո՞վ է սպառնում ուժ կիրառել, ո՞վ է սպառնում պատերազմ սկսել: Հայաստա՞նը. երբևէ: Դուք մամուլն եք ներկայացնում, գիտեք, որ այդպիսի բան չի եղել: Հակառակ կողմն է անում այդ ամենը:

Եռանախագահները նաև կողմերին կոչ են անում տալ իրենց համաձայնությունը՝ միջադեպերի և հրադադարի խախտումների հետաքննության մեխանիզմի ստեղծմանը: Դուք գիտեք, որ ի պատասխան Նյու Յորքում արտգործնախարարների վերջին հանդիպման արդյունքում եռանախագահների հերթական կոչին (համանախագահների կողմից բազմաթիվ անգամ է նման առաջարկ արվել)՝ մենք մեր կողմից վերահաստատեցինք, որ՝ այո, մենք համաձայն ենք այդ մեխանիզմի ստեղծմանը: Իսկ Ադրբեջանը, փաստորեն, մերժեց: Եվ հենց եռանախագահների կողմից հրապարակված մամլո հաղորդագրության մեջ նշվեց այդ մասին, որ կոչ են ան ում Ադրբեջանին նույնպես համաձայնել, որ Հայաստանը համաձայնել է դրան:

Եռանախագահները իրենց հայտարարության մեջ խստիվ դատապարտում են ծանր հրետանու կիրառումը: Ո՞վ է օգտագործում ծանր հրետանի: Պարզ չէ՞: Ասվում էր, չէ՞, որ ադրբեջանական կողմն է վերջերս սկսել կիրառել ծանր հրետանի, ուրեմն դատապարտում են Ադրբեջանի կողմից ծանր հրետանու կիրառումը:

Եվ վերջապես, համանախագահները ևս մեկ անգամ դժգոհություն են հայտնում այն սուր քննադատությունների կապակցությամբ, որոնք ուղղվում են եռանախագահների հասցեին: Ու՞մ կողմից: Հայաստանը երբևէ քննադատե՞լ է:

Ես երեկ լիագումար նիստին իմ ելույթում էլ ասացի, որ Հայաստանը երբեք չի քննադատել եռանախագահներին։ Համանախագահները նաև ասում են, որ բանակցային գործընթացում առաջընթացի բացակայության պատասխանատվությունը եռանախագահների վրա դնելու փորձերը փորձ է կոծկել քաղաքական կամքի բացակայությունը: Ու՞մ. Ադրբեջանի:

Այսինքն՝ ամեն ինչ ակնհայտ է։ Կարծում եմ՝ եռանախագահները ճիշտ շեշտադրումներ են արել: Խոսքը գնում է այն մասին, թե որքանով Ադրբեջանը կլսի այդ շեշտադրումները և որքանով Ադրբեջանը ադեկվատ ձևով, այսինքն՝ համարժեք կըմբռնի, թե միջազգային հանրությունը ինչ է ասում։ Որովհետև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը այն միակ ձևաչափն է, և այդ մասին ևս ասվեց երեկվա հայտարարության մեջ, որն ունի միջազգային մանդատ։ Այն տրված է ԵԱՀԿ բոլոր երկրների կողմից, ու նաև, ինչպես իրենք են ասում՝ վայելում է կողմերի աջակցությունը: Եթե կողմերից մեկը մշտապես քննադատուÕ ´ է, արդյո՞ք նրանք աջակցում են: Իհարկե ոչ, և դրանով հարցականի տակ են դնում:

Հուսով ենք, որ եռանախագահող երկրների՝ Ռուսաստանի, Միացյալ Նահանգների և Ֆրանսիայի պատվիրակությունների ղեկավարների այս հայտարարությունն իր կարևոր նշանակությունը կունենա՝ բանակցային գործընթացն առաջ շարժելու տեսանկյունից։

Երեկ նաև հայտարարվել էր, որ պատրաստվում է բարձր մակարդակի, այսինքն՝ Նախագահների մակարդակով հանդիպում, որը շուտով՝ դեկտեմբեր ամսին, կայանալու է։

Դեռ պաշտոնապես չի հայտարարվել անցկացման վայրը և օրը: Դա պատշաճ կերպով կարվի՝ ըստ կողմերի համաձայնության։ Չնայած Ադրբեջանը միշտ խախտում է այդ պայմանավորվածությունը, առաջ է ընկնում: Թե ի՞նչ է դա իրենց տալիս, չեմ կարող ասել, բայց մենք նման գործելաոճով չենք առաջնորդվում: Այնպես որ, ըստ պայմանավորվածության՝ կարվի այն ժամանակ, որի շուրջ մենք պայմանավորվել ենք: Բայց հանդիպումը լինելու է դեկտեմբեր ամսին:

-Պարոն նախարար, հայտարարությունից հետո շատ հետաքրքիր զարգացումներ եղան: Թուրքիայի վարչապետը Բաքվում հայտարարեց, որ՝ մինչև վերջին սանտիմետրը չազատագրվի, ինչ էլ Ադրբեջանն անի, մենք նրա կողմն ենք: Դրանից հետո գիշերը եղել է դիվերսիա, և մեկ զոհ ունենք: Սա...

-Թուրքերի հայտարարությունների վերաբերյալ չեմ կարծում, որ պետք է զարմանալ, հատկապես մեր մամուլի կողմից։ Որևէ նորություն դրանում չկա:

Այն, որ դիվերսիան երեկ եղավ, ես, մեկ փակագիծ էլ բացելով ասեմ, որ եռանախագահների հետ հանդիպման ժամանակ նշեցի՝ ամեն ԵԱՀԿ արտգործնախարարների հանդիպումից առաջ ադրբեջանցիները նվազեցնում են լարվածությունը, ինչը միշտ արել են, յուրաքանչյուր դեկտեմբեր ամսին, յուրաքանչյուր ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդից առաջ: Եվ երբ հայտարարությունը ընդունվում է, անմիջապես հետևում է լարվածության աճ, ականատես ենք լինում Ադրբեջանի կողմից նոր սադրանքների:

Եռանախագահները կոչ են անում զերծ մնալ ուժի կիրառումից, խաղաղ ճանապարհով կարգավորել։ Սա էլ Բաքվի պատասխանն է:

Այսօր, օգտվելով առիթից, որ մամուլի ներկայացուցիչների հետ հանդիպում եմ, կարող եմ ասել, որ՝ այո, Հայաստանը ևս մեկ անգամ վերահաստատում է իր հանձնառությունը՝ բանակցությունների միջոցով, միայն խաղաղ ճանապարհով, ինչպես և կոչ են անում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, միջազգային հանրությունը, գնալ հիմնախնդրի կարգավորմանը: 

Оформи карту Visa Digital от Юнибанка для покупок и переводов Ucom — генеральный спонсор 21-й Международной олимпиады по микроэлектронике IDBank и Idram провели курс по финансовой грамотности для юных шахматистовUcom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологий IDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?