Ереван, 04.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

«Դաշ­տը մաքր­վում է, ջրե­րը պարզ­վում են, նաև հան­րու­թյունն է սկսում հստակ ըն­կա­լել՝ ով ով է, որն է ընդ­դի­մու­թյուն, որն է հա­ճա­խորդ»

ИНТЕРВЬЮ

Այն օրակարգը, որը քաղաքական մեծամասնությունը բերել էր խորհրդարան ու անցկացնում էր «բլից-կրիգով», բավականին հետաքրքիր եզրակացությունների կարող է հանգեցնել: Այսօրվա պայմաններում, երբ համավարակի, ինչպես նաև խորացող սոցիալ-տնտեսական ճգնաժամի մեջ ենք, ՍԴ-ի խնդիրը քաղաքական օրակարգային հարց դարձնելն առնվազն տարօրինակ է ու տարատեսակ կասկածներ է առաջացնում: «Փաստի» հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանն ու երկու տարբերակ առանձնացրեց:

«Առաջինն այն է, որ իշխանությունը պարզապես արհեստական քաղաքական օրակարգով փորձում է շեղել քաղաքական դաշտի ու ակտիվ զանգվածների ուշադրությունը վերոնշյալ իրական խնդիրներից: Երկրորդը շատ ավելի տխուր ու մտահոգիչ է. այնուամենայնիվ, հարց է առաջանում` ինչո՞վ է պայմանավորված ՍԴ-ն գրավելու հրատապությունը: ՍԴ-ում այդ ի՞նչ հարցեր պետք է քննարկվեն ամենամոտ ապագայում, այս կամ այն ոլորտին առնչվող ի՞նչ որոշումներ պետք է ընդունի իշխանությունը, որոնք կարող են Հրայր Թովմասյանի գլխավորած ՍԴ-ի կողմից չընդունվել կամ տապալվել: 

Ռազմավարական, պետության համար կարևոր ի՞նչ լուծումներ են նախապատրաստվում ընդունել, որի պայմաններում, ամեն դեպքում, փորձում են երաշխավորել ՍԴ-ի հլու-հնազանդ պահվածքը: 

Շատ ավելի մտահոգիչ է երկրորդ վարկածը, և կասկածելի տարբեր թեմաներ են առաջ գալիս: Այն, որ այսօրվա իշխանությունը իշխանության բոլոր ճյուղերը, հետագայում նաև չորրորդ իշխանությունն է փորձելու վերահսկողության տակ վերցնել, այդ հարցում կասկած չկա: 

Այն, որ ամեն ինչի վրա իրենց իշխանությունը տարածելու մոլուցք ունեն, դա ևս ակնհայտ է: Բայց մինչև հիմա անհասկանալի է, թե ինչո՞ւ է թիրախավորվում նախևառաջ ՍԴ-ն, այլ ոչ թե, օրինակ` եռաստիճան դատական համակարգը, որտեղ, եթե հավատանք, որ մեզ մոտ կան անկախ դատավորներ, երբեմն խնդիրներ են ստեղծում իշխանությունների համար: Ամեն դեպքում, ՍԴ-ի դերը մեր երկրում ազդեցության առումով ամենաառաջնայինը չի եղել: Ու նաև այս առումով մտածելու բան կա, թե ինչու են այսքան հապճեպ փորձում հենց ՍԴ-ին տիրանալ»,-ասաց քաղտեխնոլոգը:

Այս համատեքստում խոսելով նախագահի, ինչպես նաև խորհրդարանական ընդդիմության դերի ու քայլերի մասին՝ Վիգեն Հակոբյանը նախ ընդգծեց.

«Ինչ վերաբերում է նախագահի ինստիտուտին ու մասնավորապես նախագահի պաշտոնը զբաղեցնող անձին, ինձ այլևս որևէ բան առանձնապես չի զարմացնում: Այնպիսի տպավորություն է, որ այն մարդիկ, ովքեր Արմեն Սարգսյանին Լոնդոնից բերել ու նշանակել են այդ պաշտոնին, իրեն հրահանգ են տվել ցանկացած գնով, նույնիսկ վրավորանքները կուլ տալով, սեփական լիազորությունները կրճատելու մասին օրենքներ ստորագրելով՝ մնալ այդ պաշտոնին՝ ելնելով, միգուցե, ինչ-ինչ նպատակներից:

 Ընդհանուր առմամբ, այստեղ էլ են հարցեր առաջանում: Միգուցե տվյալ դեպքում Նիկոլ Փաշինյանն ունի՞ ինչ-որ լծակներ, որոնցով կարողանում է ազդել Ա. Սարգսյանի վրա, ինչը ստիպում է նրան կուլ տալ բոլոր տեսակի վիրավորանքները և իշխանության գործողությունները, որոնք բացահայտորեն վարկաբեկում են թե՛ նախագահին, թե՛ նախագահի ինստիտուտը: Այստեղ էլ այլ հարց է առաջանում՝ Նիկոլ Փաշինյանն ի՞նչ լծակ ունի Ա. Սարգսյանի առումով: Եվ, կամա թե ակամա, նորից հիշում ենք լեգիտիմության խնդիրը՝ կապված քաղաքացիության հետ: Միգուցե գաղտնիքն այդտե՞ղ է»,-ասաց մեր զրուցակիցը:

Անդրադառնալով խորհրդարանական ընդդիմությանը ու հաշվի առնելով ՍԴ դիմելու հնարավորությունը՝ նա շեշտեց, որ այս դեպքում ԲՀԿ-ն իր հնարավորություններից լիակատար փորձում էր օգտվել:

«Բայց ԼՀԿ-ն հարազատ մնաց իր պսևդոընդդիմություն ոճին: Եթե ասեմ՝ երեկվա որոշումն ինձ համար անսպասելի էր, այդպես չէ, մյուս կողմից՝ դա, իհարկե, ինքնաոչնչացնող քայլ էր:

 Առհասարակ, վերջին շրջանում թե՛ իշխանական, թե՛ ընդդիմադիր դաշտում տեղի ունեցող զարգացումները բավականին դրական գործընթացներ են այն տեսանկյունից, որ դաշտը մաքրվում է, ջրերը պարզվում են. այսինքն, ընդդիմադիր դաշտի գլխավոր խաղացողները վերջնականապես սկսում են հասկանալ, թե ում հետ կարելի է գործ բռնել, ում հետ՝ ոչ: Նաև հանրությունն է սկսում հստակ ընկալել՝ ով ով է, որն է ընդդիմություն, որն է հաճախորդ և այլն: 

Ընդհանուր առմամբ, իրական գործընթացները դեռ նոր են սկսվում, հիմա, այսպես ասենք, սանիտարական ժամ է. այս կամ այն քաղաքական ուժի մասին շատ միֆեր, շատ լեգենդներ ու առասպելներ ամեն օր փուչիկի պես տրաքում են: Ոմանց գերհզոր լինելու մասին միֆերն են տրաքում, ոմանց ընդդիմադիր լինելու միֆերը և այլն: Այս գործընթացը դեռ շարունակվելու է, որովհետև, ընդհանուր առմամբ, հիմա դեռ գլխավոր «մարտերը» չեն սկսվել, սա ընդամենը, ինչպես ասում են, «разведка боем» է: 

Միևնույն ժամանակ պետք է ասեմ, որ այդ ամենը բավականին թափանցիկ է, ու փուչիկները հեշտ են տրաքում, իսկ կեղծ նախագծեր լինելու բացահայտումներն ուղղակի օգուտ են տալիս. դաշտը մաքրվում է, ընտրազանգվածները, որոնք կլանվում էին որոշ նախագծերի կողմից, ազատվում են: Նրանք սկսելու են գնալ դեպի իրական ընդդիմադիր քաղաքական ուժեր, որոնք հիմա ձևավորվում են և ոչ մի կապ չունեն ո՛չ ներկաների, ո՛չ նախկինների հետ: 

Կարծում եմ՝ իշխանության համար հիմնական պայքարը ոչ թե նախկինների հետ է լինելու, այլ այն ուժերի, որոնք ապագայի այլընտրանքն են լինելու և որոնց որևէ ձևով չես կարող վարկաբեկել՝ կապելով նախկինների հետ»,-ընդգծեց մեր զրուցակիցը:

Խոսելով ընդհանուր ներհայաստանյան իրավիճակից, անդրադառնալով արտաքին ազդակներին ու քաղաքական օրակարգի բովանդակությանը՝ քաղտեխնոլոգը նախ ընդգծեց, որ իշխանությունը տապալել ու շարունակում է տապալել գլխավոր մարտահրավերներին դիմակայելու ուղղությամբ տարվող քաղաքականությունը:

«Այսօրվա քաղաքական օրակարգը որևէ աղերս չունի ՀՀ-ի առջև կանգնած իրական մարտահրավերների հետ: Իշխանությունը որևէ լուրջ ծրագիր չունի, թե ինչպես պետք է դուրս գա այս ամենի տակից: Մենք այսպես առհասարակ ոչ մի տեղ չենք գնում: Լավագույն դեպքում ստագնացիայի ռեժիմում ենք: Եթե հիմա փոսում չենք, լավագույն դեպքում փորձում ենք կանգնել ինչ-որ տեղ՝ փորձելով ինչ-որ կերպ կանգնեցնել գահավիժումը: Խոսքը և՛ հումանիտար աղետի, և՛ սոցիալ-տնտեսական իրավիճակի մասին է:

Հեղափոխությունը արտաքին աշխարհին թանկ վաճառելու բոլոր ճիգերը հենց առաջին րոպեից էլ չստացվեցին: Չստացվեց կոնվերտացիայի ենթարկել քաղաքական կապիտալը: Թավշյա հեղափոխություն կոչվող քաղաքական նախագիծը չստացվեց վերածել նաև ներդրումների, քաղաքական, աշխարհաքաղաքական ինչ-որ դիվիդենտների: Մենք այսօր միջազգային լուրջ դիվիդենտներ չունենք: 

Աշխարհը հասկացրեց, որ իրեն այդքան էլ չի հետաքրքրում այդ նախագիծը, լավագույն դեպքում ասաց՝ ինչ արել, ձեզ համար եք արել: Բացի համաշխարհային որոշ լիբերալ շրջանակներից, որոնք սովորաբար ասոցացվում են գլոբալիստների հետ, աշխարհի որևէ կենտրոն հետաքրքրություն չի ցուցաբերում:

 Աշխարհի հետ մեր հարաբերությունները ևս բացարձակ «ստագնացիայի» ռեժիմում են: Սկսած մեր ռազմավարական դաշնակցից՝ վերջացրած ԱՄՆ-ով»,-ասաց փորձագետը՝ անդրադառնալով հայտնի մի քանի իրողությունների ու օրերս արված հայտարարություններին, որոնք վկայում են նաև ԵՄ-ի, հարևան Վրաստանի, Իրանի, ինչպես նաև Չինաստանի հետ ունեցած խնդիրների մասին:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Ucom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологий IDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозицию