Ամուր ընկերություն, վեճեր, զվարճալի օրեր. ինչպես ընկերացան Մարինկա Խաչատրյանը, Նարե Գևորգյանն ու Լենա Ղազարյանը
ФОТОԵրգչուհիներ Նարե Գևորգյանը Լենա Ղազարյանը և դերասանուհի Մարինկա Խաչատրյանը ընկերներ են 2016 թվականից: Ասում են` միմյանց մեջ գնահատում են անկեղծությունը: «Աստղային ընկերություն» շարքում Tert.am Life–ն այս անգամ ներկայացնում է նրանց ընկերության պատմությունը:
Ծանոթությունը
Մարինկա. Նարեի հետ ծանոթացել եմ մոտ հինգ տարի առաջ: Նարեն երգում էր «Իմ փոխարեն» երգը, որն ինձ շատ էր հուզել: Նարեին հաղորդագրություն ուղարկեցի ու կիսվեցի էմոցիաներովս: Նա ընդամենը գրել էր, որ շնորհակալ է:
Նարե. Իրականում ես չգիտեի, որ դա Մարինկայի պաշտոնական էջն է: Կարծեցի, թե կեղծ էջ է ու սառը պատասխանեցի: Հետո, երբ Մարինկայի հետ ծանոթացա, հասկացա, որ նա էր ինձ գրել: Մինչև հիմա Մարինկան ինձ «երեսով է տալիս» այդ դեպքը, ես էլ չեմ զլանում ու բացատրում եմ` ինչու եմ այդպես վարվել:
Լենա. Նարեին ճանաչում եմ մոտ 8 տարի: Ծանոթացել ենք «Շանթ» հեռուստաընկերությունում: Մարինկայի հետ ծանոթացել եմ Նարեի միջոցով 2016 թվականին: Մեր երեքի ընկերությունը սկսվեց հենց 2016-ից: Երեքս էլ դրական մարդ ենք, սիրում ենք լավ ժամանակ անցկացնել, նման ենք իրար բնավորությամբ:
Շարունակությունը՝ այստեղ