«Դվին» հյուրանոցի մասշտաբային նախագիծը կասեցվեց․ 1000 աշխատակից կմնա անգործ
ОБЩЕСТВО«Դվին» հյուրանոցի մասշտաբային նախագծի իրականացումը կասեցվեց։ Պետությունն այդպես էլ չհովանավորեց հյուրանոցային համալիրի վերակառուցման աշխատանքները։ Արդյունքում՝ անգործության մատնվեց 1000 և ավելի աշխատող, մեկ ընտանիքից աշխատող մի քանի անձ գործազուրկ դարձավ։
Ավելի վաղ հայտնել ենք, որ նախագծի իրագործման համար պատրաստակամություն հայտնած ներդրողները, արտակարգ իրավիճակով պայմանավորված հրաժարվում էին ֆինանսավորումից, որի հետևանքով հյուրանոցի շինաշխատանքները ստիպված դադարեցվել էին: Թեև ծրագիրը ներդրումային է, բայց հյուրանոցային համալիրի ղեկավարությունը պատրաստ էր իր միջոցները ներդնել մասշտաբային նախագիծը իրագործելու համար, սակայն հարկավոր էր նաև պետության աջակցությունը, որն այդպես էլ չստացան։ Փաստորեն, նախորդ կառավարության կողմից հավանության արժանացած ներդրումային ծրագիրը նոր իշխանության օրոք տապալվեց։
1
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
2
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
3
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты
4
Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через час
5
То что Азербайджан унижает, это вина нашего политического руководства



