«Կորպորատիվ միջոցառումների ժամանակ չունեմ այն պահանջարկը, որն ունի, օրինակ, Սպիտակցի Հայկոն, բայց ես էլ իմ չափով եմ պահանջված»». Նարեկ Պետրոսյանը` նոր հոլովակի և «Հորանց տունը» սիթքոմում դերի մասին
ЛАЙФՌեփեր Նարեկ Պետրոսյանն օրեր առաջ ներկայացրեց իր նոր` «Ոտերիս տակ» երգի տեսահոլովակը: Tert.am Life-ի հետ զրույցում Նարեկն ասաց, որ երգի խոսքերի, երաժշտության ու գործիքավորման հեղինակն ինքն է:
«Տեսահոլովակը ռեժիսոր, որպես այդպիսին, չունի, քանի որ նկարահանվել է մեկ կադրով, առանց մոնտաժի: Ունեմ նաև այլ երգեր, որոնց հիման վրա պատրաստվում եմ հոլովակներ նկարահանել: Կարծում եմ` ամռան ընթացքում նորություններ կունենամ»,- ասաց նա:
Հարցին` ինչքանո՞վ է իր մատուցած երաժշտությունը պահանջված կորպորատիվ միջոցառումների ժամանակ, Նարեկը պատասխանեց. «Ես ունեմ կոմերցիոն երգեր: Երևի, հայկական հիփ-հոփ ժանրի միակ կատարողն եմ, ով ունի ալտերնատիվ երգադարան: Կորպորատիվ միջոցառումների ժամանակ չունեմ այն պահանջարկը, որն ունի, օրինակ, Սպիտակցի Հայկոն, բայց չեմ բողոքում, ես էլ իմ չափով եմ պահանջված»:
Շարունակությունը՝ այստեղ