«Սիրում էր ընկերներով հավաքվել, միշտ թամադայի կարգավիճակում էր...». Արմեն Էլբակյանը՝ Գևոյի մասին (տեսանյութ)
ЛАЙФԻնչպես արդեն հայտնել ենք, մահացել է Գ. Սունդուկյանի անվան թատրոնի դերասան Գևորգ Դոդոզյանը՝ Գևոն։
ՀՀ ժողովրդական արտիստ, Գ. Սունդուկյանի անվան թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Էլբակյանն ArmDaily.am-ի հետ զրույցում նշեց, որ Դոդոզյանը շատ պլաստիկ դերասան էր.«Բոլոր այն տաղանդները, որոնք դերասանին անհրաժեշտ են, Աստված իրեն տվել էր։ Պլաստիկա ուներ, շատ արտահայտիչ մարմին, կարողանում էր մեծից մինչև փոքր բոլոր դերերն այնպիսի նրբությամբ և ճկունությամբ խաղալ, որ ուղղակի վարակում էր հանդիսատեսին, որ վերջիններս գնան այն մտքի հետևից, որն ինքը ցանկանում էր փոխանցել»։
Էլբակյանը նշեց, որ Գևորգ Դոդոզյանը եղել է իր ուսանողը.«Նա շատ բարի ու ազնիվ տղա էր, լավ դերասան։ Եվ այսօր անժամանակ հեռացավ մեզանից։ Դոդոզյանը շատ դերեր է խաղացել։ Իմ բեմադրմամբ խաղացել է «Արտուրո Ուիի կարիերան», որտեղ նա գլխավոր հերոսին էր մարմնավորում։ Շատ նուրբ էր խաղում այդ դերը՝ ճկուն դերասանի վարպետությամբ, «Հարսնացուն հյուսիսից», «Մեծապատիվ մուրացկանները», բոլոր դերերում էլ նա հիանալի էր ներկայանում»։