«Երազանքս պետք է իրականացնեմ». Նորայր Եղյանը կներկայանա որպես երգիչ
ФОТОԴերասան Նորայր Եղյանը շուտով լսարանին կներկայանա նաև որպես երգիչ: Այս օրերին նա զբաղված է իր երգի ու տեսահոլովակի նկարահանման նախապատրաստական աշխատանքներով, որի առաջին մանրամասները վստահել է Tert.am Life-ին:
Նորայրը կներկայանա «Ձևը սիրելու» կոչվող երգով, որի խոսքերի, երաժշտության և գործիքավորման հեղինակը Ռոբերտ Թառոյանն է, տեսահոլովակի ռեժիսորին Նորայրը դեռ չի բացահայտում:
«Երգն ունի մոտ երեք տարվա պատմություն: Այն ամենը, ինչ հիմա անում եմ, ինձ համար փոքրիկ երազանք է եղել, որն իրականացման ճանապարհին է: Սիրային թեմայով երգ է, երն այս երեք տարվա ընթացքում շատ ենք փոփոխել: Երգի ձայնագրումն ու հոլովակի նկարահանումը այսքան ձգձգվեց, քանի որ ես բնավորությամբ մաքսիմալիստ եմ: Եթե մի աշխատանք անում եմ, պետք է հնարավորինս լավ անեմ: Նաև սպասում էի «Սիրուն Սոնա» հեռուստասերիալի նկարահանումները ավարտին, քանի որ չէի ուզում առաջին աշխատանքս համատեղել սերիալի հետ»,- ասաց Նորայրը:
Շարունակությունը՝ այստեղ