«Ինձ ոչինչ չխանգարեց օրս վայելել». Նաիրա Վարդանյանի 27-ամյակը, անանուն անակնկալն ու տրամարությունը (ֆոտո)
ФОТОՄոդել, դերասանուհի Նաիրա Վարդանյանը, որը հեռուստադիտողին առավել հայտնի է «Փափուկ խաղալիք» սիթքոմից, հունիսի 28-ին նշել է ծննդյան 27-ամյակը: Նաիրան խոստովանում է` համաճարակային իրավիճակը խախտել է իր ծրագրերը, բայց չի կարողացել փչացնել օրվա տրամադրությունը: Ինչպես ինքն է իրեն բնորոշում` համառության շնորհիվ, նույնիսկ, այս իրավիճակում կարողացել է իր օրը դարձնել հիշարժան:
Ծննդյան օրվա մանրամասներն ու լուսանկարները Նաիրան տրամադրել է NEWS.am STYLE-ին:
«Օրս սկսվել է հուզիչ, էմոցիաներով լի: Առհասարակ, ծննդյանս առավոտյան արթնանում եմ նոր նպատակներով, աշխարհն էլ ավելի գունավոր տեսանկյունից բացահայտելու, իսկ կյանքս ավելի հետաքրքիր ու բովանդակալից դարձնելու մտքերով»,-ասում է նա ու հավելում,-«Երկրի իրավիճակից ելնելով` բարդ էր ոչ միայն ծննդյանս տոնը նշելու վայրի ընտրությունը, այլեւ շատ ուրիշ հարցեր… բայց ինձ ոչինչ չխանգարեց օրս վայելել մինչեւ վերջ` իհարկե, չխախտելով անվտանգության կանոնները»:
Շարունակությունը՝ այստեղ