«Մեր երազելի խնջույքը չէր». Մերի Ներսիսյանի դստեր 4-ամյակն ու Մամիկոն Սիմոնյանի անակնկալ այցը
ФОТОԳոռ Պետրոսյանի եւ Մերի Ներսիսյանի ընտանիքը խստորեն հետեւեում է հակահամաճարակային կանոններին: Հաղորդավարուհին BRAVO.am-ին ասել է, որ մեկ ամսից ավելի չի տեսակցել ծնողներին, ընկերներին եւ մտերիմներին շատ է կարոտել, բայց վարակի տարածման շղթան կոտրելու համար չեն հանդիպում: Օրեր առաջ նրանց միջնեկ դուստրը՝ Սառան, դարձել է 4 տարեկան, այդ առիթով նույնպես ծնողները մեծ խնջույք չեն կազմակերպել:
«Այս օրերին մխիթարող միտքն այն է, որ Covid-19-ի առաջացրած խնդիրներին դու ու քո ընտանիքը միայնակ չեք բախվում, այլ՝ աշխարհի տարբեր ծայրերում ապրող միլիոնավոր մարդիկ: Համավարակի առաջին օրերին կար մտավախություն, անհանգստություն, հատկապես, որ ստիպված էի շարունակել աշխատել: Մտահոգվում էի, որ կարող եմ վարակվել ու վարակել ընտանիքիս: Մենք հետեւում ենք սահմանված բոլոր կանոններին: Մեկ ամսից ավելի ծնողներիս չեմ տեսել: Հարազատներիս, ընկերներիս անսահման կարոտել եմ, բայց շփման շրջանակը նվազագույնի ենք հասցրել»,- ասել է Մերին:
Շարունակությունը՝ այստեղ