Լուսանկար․ Վարչապետի աշխատակազմի օրինախախատ ղեկավարը․ Փաշինյանական պադավատապետություն
ОБЩЕСТВОԲերված լուսանկարներում վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանին սպասարկող ծառայողական մեքենաներն են, խախտումով կայանված նրան պատկանող ակումբի մոտ, այն ակումբի, որտեղ, վերջին օրերում մամուլում հայտնված հրապարակումների համաձայն, ՀԴՄ կտրոն չեն տալիս։
Ուշագրավ է այն, որ մեքենաները, որոնք պետության սեփականությունն են, կայանված են Աղաջանյանի ակումբի մոտ աշխատանքային ժամից դուրս։ Այսինքն, Էդուարդ Աղաջանյանը պետության հաշվին բենզին է օգտագործում աշխատանքային ժամից դուրս մեքենաները օգտագործելով իր անձնական կարիքների համար։ Ու սա այն կառավարության աշխատակազմն է, որի ղեկավար Նիկոլ Փաշինյանը ժամանակին ամենասուր քննադատության թիրախում էր պահում պադատավատասերներին ու համարում, որ երկիրը վերածվել է պադավատապետության։


1
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
2
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
3
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты
4
Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через час
5
То что Азербайджан унижает, это вина нашего политического руководства



