Առանց Մոսկվայի թույլտվության Թուրքիան չի կարող S-400-ները վերավաճառել մեկ այլ երկրի
МЕЖДУНАРОДНОЕԹուրքիան իրավունք չունի առանց Մոսկվայի թույլտվության մեկ այլ երկրի վաճառել Ռուսաստանից ձեռք բերված S-400 զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերը։
Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության մամուլի խոսնակ Մարիա Վորոբյովան։
Նախօրեին ամերիկացի հանրապետական սենատոր Ջոն Թյունը Անկարայի հետ տարաձայնությունները վերացնելու համար Վաշինգտոնին առաջարկել էր գնել Թուրքիային վաճառված ռուսական ՀՕՊ համակարգերը։
«Առանց պաշտոնական Մոսկվայի թույլտվության այդ համակարգի վերավաճառքը երրորդ երկրին անհնար է»։
Հիշեցնենք, որ 2017թ․ ռուս-թուրքական գործարքը թուրք-ամերիկյան հարաբերություններում լուրջ խնդիրներ է առաջացրել։
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
3
«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обреч...
4
Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью Forbes
5
День рождения в Италии с Юнибанком



