«Որպես մայր` փորձում եմ հետ պահել նրան, որպես հայ`հասկանում եմ». Հակինթ Բաղդասարյանը` 25-ամյա որդու բժիշկ դառնալու որոշման և իր վախի մասին
ЛАЙФԴերասանուհի Հակինթ Բաղդասարյանին շատերը սկսեցին ճանաչել, երբ նա նկարահանվեց հեռուստասերիալներում, թեև մինչև այդ Հակինթը երկար ճանապարհ է անցել:
Tert.am Life-ի հետ զրույցում դերասանուհին խոսել է մանկուց եթերում լինելու, թատրոնում հանդես չգալու պատճառի, սերիալներում խաղալու, դրանց քարոզած արժեքների մասին: Քչերը գիտեն, որ 49-ամյա դերասանուհին 25 տարեկան որդու ունի: Զրուցել ենք նաև նրա մասին:
-20 տարուց ավելի է հեռուստատեսությունում եք, բայց թատրոնում երբեք հանդես չեք եկել, մի՞թե առաջարկներ չեն եղել:
-Թատրոնում խաղացել եմ ընդամենը մեկ ներկայացման մեջ: «Անձրև վաճառողը» իմ դիպլոմային աշխատանքն էր, բայց քանի որ շատ սիրվեց, մեկ տարի խաղացինք Պատանի հանդիսատեսի թատրոնում: Դրանից հետո ես ամուսնացա, մեկնեցի Մոսկվա, հետո վերադարձա Հայաստան ու մտա հեռուստատեսության աշխարհ` որպես հաղորդավար: Հրաչյա Ղափլանյանի անվան թատրոնում խաղալու առաջարկ ունեցել եմ, նույնիսկ մի քանի օր փորձերի եմ գնացել, բայց հեռուստատեսությունն ու գեղարվեստական ֆիլմերն ինձնից այնքան ժամանակ էին խլում, որ թատրոնի փորձերին չէի հասցնում մասնակցել:
-Թատրոնում որպես հանդիսատես հաճա՞խ եք լինում:
-Այո, բայց ընտրված ներկայացումներ եմ դիտում: Շատ եմ հավանում Վահե Շահվերդյանի բեմադրությունները, ինձ շատ է դուր եկել «Հարսանիք թիկունքում» հրաշք ներկայացումը, բաց չեմ թողնում Վարդան Պետրոսյանի և Հրանտ Թոխատյանի ներկայացումները: Բայց ներկայացումները դիտելիս երբեք չեմ մտածել, որ կարող եմ ինչ-որ դեր խաղալ, քանի որ ի սրտե ուրախանում եմ այն ընկերներիս համար, ովքեր այդ պահին բեմում են: Երևի նաև նրանից է, որ ինքս սերիալային զբաղվածություն ունեմ ու բավարարված եմ էկրանին եղած իմ ժամանակով:
-Բավականին երկար ժամանակ նաև որպես հաղորդավար եք աշխատել: Կարոտու՞մ եք ուղիղ եթերները:
-Կարոտում եմ, քանի որ այն պատասխանատվությունն ու ադրենալինը, որ կա ուղիղ եթերի ժամանակ, չկա ոչ մի տեղ: Ուղիղ եթերում դու երկրորդ, երրորդ դուբլի հնարավորություն չունես, պետք է միանգամից անսխալ ներկայանաս: Անկեղծ ասեմ, որ ուղիղ եթերում հանդես գալու առաջարկներ չունեմ, եթե ունենամ, սիրով կընդունեմ:
Շարունակությունը՝ այստեղ