Ուլիսի մրցակիցը կարող է համալրվել Իտալիայի հավաքականի նախկին հարձակվողով
СПОРТԻտալացի հարձակվող Ֆաբրիցիո Միկոլին կարող է առաջիկա մրցաշրջանն անցկացնել Մալթայում: Այդ երկրի «Բիրկիրկարա» ակումբը 36-ամյա ֆուտբոլիստին մեկ տարվա պայմանագիր է առաջարկել և պատրաստակամություն հայտնել նրան տալի իր սիրելի 10 համարի խաղաշապիկը, հայտնում է «A bola»-ն:
Միկոլին հրավիրվել է «Բիրկիրկարայի» նոր գլխավոր մարզիչ Ջովանի Տեդեսկոյի նախաձեռնությամբ, ով Իտալիայի հավաքականի նախկին հարձակվողի հետ խաղացել է «Պալերմոյում» և «Պերուջայում»:
Նշենք, որ Յուվենտուսում», «Պալերմոյում» և «Բենֆիկայում» իր ելույթներով հայտնի Միկոլին, նախորդ երկու մրցաշրջաններն անցկացրել է «Լեչեի» կազմում:
Հիշեցնենք, որ Եվրոպա լիգայի որակավորման առաջին փուլում Երևանի «Ուլիսը» մրցելու է հենց «Բիկիրկարայի» հետ:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты
3
Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через час
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
То что Азербайджан унижает, это вина нашего политического руководства



