Մեծ պատիվ է Մխիթարյանի մարզիչը լինելը. Տուխել
СПОРТՅուրահատուկ և կոշտ խաղ է լինելու: Այս մասին Բունդեսլիգայի շրջանակներում «Վոլֆսբուրգի» դեմ կայանալիք խաղից առաջ ասել է Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը:
«Սպասում եմ շատ աշխատասեր մրցակցի, ով գործում է հարձակման գծում և շատ լավ է խաղում տանը: Մեզ անհրաժեշտ կլինի պաշտպանության լավագույն խաղը ցուցադրել՝ այնտեղ դիմակայելու համար: Կոշտ խաղ է լինելու: Մենք, սակայն, գրեթե բոլոր այս մակարդակի խաղերում ցուցադրել ենք, թե ինչի ենք ընդունակ: Սա յուրահատուկ խաղ է»,- մարզչի խոսքը մեջբերում է գերմանական մամուլը:
Խոսելով Հենրիխ Մխիթարյանի մասին՝ Տուխելը հավելել է.
«Միկին շատ կարգապահ է և աշխատասեր: Մեծ պատիվ է նրա մարզիչը լինելը: Նա թե՛ որպես մարզիկ և թե՛ որպես մարդ անհավանական որակներ ունի»:
1
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
2
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
3
Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через час
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты



