ԱՊՀ դիտորդական խմբի ղեկավարի մեկ րոպե տևած «ասուլիսը»
ПОЛИТИКАԱյսօր՝ դեկտեմբերի 5-ին, Ազգային ժողովում նախատեսված էր դեկտեմբերի 6-ին կայանալիք սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի ընթացքում ՀՀ ԱԺ նախագահի հրավերով դիտորդական առաքելությամբ Հայաստանում գտնվող ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի (ՄԽՎ) դիտորդական խմբի ղեկավար Ակրամշո Ֆելալիևի մամուլի ասուլիսը: Past.am-ի փոխանցմամբ` այն տևեց ընդամենը մեկ րոպե, որի ընթացքում, բնական է, լրագրողները ոչ մի հարց չկարողացան տալ:
«Մեր հիմնական խնդիրն է համոզվել, որ ամբողջ գործընթացն անցել ու անցնում է միջազգային նորմերին համապատասխան ու դրանից հետո գրանցենք մեր եզրակացությունները»,- ասաց բանախոսը: Նկատենք, որ լրագրողները ստիպված եղան բավական երկար սպասել նրան:
Լևոն Փանոսյան
1
Партия Альянс обещает вернуть смертную казнь в Армении
2
Кому собираются доверить? «Паст»
3
Движение «Нет “Западному Азербайджану”» приняло резолюцию и направило её политическим силам.
4
Растущая экономика за счет потребления и новые инфляционные риски: «Паст»
5
Это, кроме вреда, ничего не дает: «Паст»



