Մելբուռնում ձերբակալվել է երկու մարդկանց պատանդ վերցրած տղամարդը
МЕЖДУНАРОДНОЕ69-ամյա տղամարդը, ով Մելբուռնի սրճարաններից մեկում պատանդ է վերցրել երկու կանանց, ձերբակալվել է: Մի քանի ժամ սրճարանում նա գերի էր պահում կանանց, սակայն, ի վերջո, հանձնվել է իրավապահներին:
Իրավապահների խոսքով՝ կանանցից մեկը նախկինում ռոմանտիկ հարաբերությունների մեջ է եղել ենթադրյալ հանցագործի հետ: Սակայն, մի քանի շաբաթ առաջ նրանք բաժանվել էին: Գուցե միջադեպի պատճառը նրանց միջև ծագած կոնֆլիկտն է եղել: Երկրորդ պատանդը՝ սրճարանի աշխատակցուհին է, հաղորդում է ABC News-ը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ զինված տղամարդը երկու մարդու պատանդ է վերցրել Մելբուռնի սրճարաններից մեկում, ոստիկանությունը շրջափակել էր սճարանը: Բանակցություններից հետո իրավապահ մարմիններին հաջողվել է համոզել հանցագործին ազատ արձակել պատանդներին:
1
Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через час
2
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты
3
То что Азербайджан унижает, это вина нашего политического руководства
4
Сейчас Армения находится в большей зависимости, чем когда-либо
5
Как были чмошниками , так и остались



