Ռուսական «Սու-24»-ի դեպքից հետո Թուրքիայի օդուժը դադարեցրել է Սիրիայի տարածքում թռիչքները
МЕЖДУНАРОДНОЕԹուրքական օդուժը ռուսաստանյան օդուժի «Սու-24» ռմբակոծիչի դեպքից հետո դադարեցրել են Սիրիայի տարածքում «Իսլամական պետության» հենակետերին հարվածելու համար ռազմական թռիչքների իրականացումը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՏԱՍՍ գործակալությունը, ամերիկյան պաշտոնատար անձինք հայտնել են, որ ԱՄՆ-ն դեռ կոչ չի անում Թուրքիային վերսկսել համատեղ գործողությունները՝ Անկարայի և Մոսկվայի միջև հարաբերությունների լարման պատճառով:
Իր հերթին Թուրքիայի արտաքին գերատեսչության ղեկավար Ահմեդ Դավութօղլուն չի բացառել, որ թռիչքների վերսկսումը Սիրիայի օդային տարածքում նոր միջադեպերի առիթ կարող է դառնալ: Նա հաստատել է, որ «թուրքական օդուժը նոյեմբերի 24-ի դեպքից ի վեր չի մասնակցել Սիրիայում ԻԼԻՊ-ի դեմ կատարվող թռիչքներին»:
1
Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через час
2
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты
3
То что Азербайджан унижает, это вина нашего политического руководства
4
Сейчас Армения находится в большей зависимости, чем когда-либо
5
Как были чмошниками , так и остались



