Ереван, 04.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

«Մեր հիմնական առաքելությունը երեխայի մուտքը մանկատուն կանխարգելելն է»

ИНТЕРВЬЮ

2017 թվականին անհատների և կազմակերպությունների հանգանակությունների շնորհիվ ստեղծվեց «Բարի մամա» ներառական կենտրոնը՝ «Բարի տնակը»։ Այն կազմված է երկու շինությունից:

«Բարի մամա» ՀԿ-ի հիմնադիր-նախագահ Մարինա Ադուլյանը նշում է, որ առաջին կառույցը գործում է որպես թերապիաների կենտրոն և ապաստարան մայրերի համար, որոնք չեն ուզում լքել իրենց երեխաներին: ««Բարի տնակը» օգնում է մայրերին, որոնք ստիպված են իրենց հաշմանդամություն և նաև ոչ հաշմանդամություն ունեցող երեխաներին թողնել մանկատանը, երեխայի հետ գնալու տեղ չունեն: 

Մենք իրենց օգնում ենք, բերում այստեղ, որտեղ նրանք ապրում են, օգտվում տարատեսակ ծառայություններից՝ հոգեբանական աջակցություն և այլն, փորձում ենք իրենց հաշտեցնել ընտանիքի հետ, եթե չի ստացվում, օգնում ենք «ոտքի կանգնել», արհեստ ենք սովորեցնում, այսինքն՝ 6-ից 12 ամիս ընկած ժամանակահատվածում օգնում ենք հասնել մի կետի, որ կարողանան իրենց կյանքն առանց մեզ շարունակել, իհարկե, հետագայում ևս կօգնենք ինչով կարող ենք: Մեր հիմնական առաքելությունը երեխայի մուտքը մանկատուն կանխարգելելն է»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Մարինան:

Երկրորդ շինությունում, որը կառուցման փուլում է, ապրելու և աշխատելու են մանկատնից դուրս եկած երեխաները։ 

«Մեր նպատակն է մանկատանը բնակվող և հաշմանդամություն ունեցող սաներին ինքնուրույն կյանքին սովորեցնելը: 

Մանկատնից հետո իրենք պետք է տեղափոխվեն այստեղ, իսկ հաջորդիվ կա՛մ վերադառնան իրենց կենսաբանական ընտանիքներ, որովհետև շատերն ունեն ընտանիքներ, ուղղակի պետք է կարողանանք իրենց հասցնել այն կետին, որ ինքնասպասարկման հմտություններ ունենան, գուցե ինչոր արհեստ սովորեն, որպեսզի ընտանիքներն իրենց որպես «բեռ» չդիտարկեն, կա՛մ էլ պետությունն իրենց կապահովի բնակարանով, և նրանք կսկսեն ինքնուրույն ապրել: Այդ ծրագիրը պետք է մեկնարկեր սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին, պարզապես շինարարությունը համաճարակով պայմանավորված փոքր-ինչ դանդաղ ընթացավ»,-ընդգծում է մեր զրուցակիցը:

ՀԿ-ն սերտորեն համագործակցում է հիվանդանոցների հետ, և երբ ստանում են ահազանգ, որ որևէ մեկը ցանկանում է հրաժարվել երեխայից, անմիջապես ուղևորվում են հիվանդանոց և սկսում աշխատել ծնողների հետ՝ ցուցաբերելով հոգեբանական և որոշ դեպքերում նաև նյութական աջակցություն: 

«Հիվանդանոցների հետ, այո՛, բավականին ակտիվ աշխատում ենք, բայց դրան շատ ուշ ենք հասել, միայն աշխատանքի և սոցիալական հարցերի, առողջապահության նախարարությունների հետ հուշագիր կնքելուց հետո, որովհետև մինչ այդ հիվանդանոցները մեզ հետ կոնտակտի չէին գնում, ինֆորմացիա չէինք ստանում:

 Հուշագրի ստորագրումից հետո իրենք մեզ արդեն այլ կերպ են նայում, նախարարությունն էլ է մեզ հետ համագործակցում և այլն»,-նշում է ՀԿ-ի հիմնադիրը:

Ֆինանսական բոլոր միջոցները գոյանում են անհատների և կազմակերպությունների նվիրատվությունների միջոցով: Պետության հետ համագործակցության մասին խոսելիս՝ Մարինան հավելում է. 

«Ունենք նախարարության հետ իրականացվող, իրենց կողմից պատվիրակված ծրագիր, որում հաղթել ենք մրցույթի միջոցով: Նախարարությունը մրցույթներ էր հայտարարել բոլոր մարզերի համար, այդ երեք մարզում մենք ենք հաղթել: Խոսքը մանկալքության կանխարգելման ծրագրի մասին է Սյունիքի, Լոռու և Գեղարքունիքի մարզերում: 

Այս երեք մարզից ընդհանուր առմամբ 74 երեխա կարողանում է ամեն ամիս ստանալ սննդի փաթեթ, կոմունալների փոխհատուցում, տարեկան երկու անգամ հագուստ, գրենական պիտույքներ»,-ասում է Մարինան: 

 

Նա նշում է՝ չնայած դանդաղ տեմպերով, բայց հաշմանդամություն ունեցող երեխաների հանդեպ կարծրատիպերը քիչ-քիչ կոտրվում են: «Վերջերս նախարարության և ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ համատեղ իրականացրեցինք մի ծրագիր, որն իրենից ենթադրում էր մարզերում բուժանձնակազմի վերապատրաստում: Իրենք պետք է հստակ պատկերացնեն, որ հաշմանդամություն ունեցող երեխան «բույս չէ», ինչպես շատ հաճախ լսում ենք, ցիտեմ ոչ իմ խոսքերն՝ «ի վերջո, մարդ են դառնալու»: 

Պատրաստել և փակցրել ենք պաստառներ, տարբեր տեսակի թռուցիկներ, ունենք մանկալքության թեժ գիծ՝ 89-09: Ամեն դեպքում փորձում ենք կարծրատիպերը կոտրել: Նախարարության գերակա ուղղվածությունն էլ է դա: 

Երբ համեմատում ես նախորդ տարիների ու այս տարվա ցուցանիշները, թիվը մոտավորապես 80 տոկոսով փոխվել է: Պետությունն այդ ուղղությամբ աշխատում է, հուսով եմ, որ ինչ-որ բան կփոխվի, լավ արդյունքներ կգրանցվեն և ի վերջո՝ մանկատները կփակվեն»,-եզրափակում է Մարինա Ադուլյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Ucom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологий IDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозицию