2020 թվականի ամենաերջանիկ աստղային ծնողները
ЛАЙФ2020 թվականը ավետեց մի շարք հայ հայտնիների մայրանալու լուրը:
Past.am կայքը ձեզ կներկայացնի երջանիկ ծնողներին, որոնց բալիկների լույս աշխարհ գալու լուրը նաև մեծ ուրախություն առաջացրեց երկրպագուների շրջանում:
Հասմիկ Կարապետյան Շանթ Կիրմիզյան
2020 թվականի ապրիլի 22-ին ծնվեց սիրված երգչուհի Հասմիկ Կարապետյանի և Շանթ Կիրմիզյանի երկրորդ երեխան։ Զույգը որդի ունեցավ։ Նշենք, որ Հասմիկի և Շանթի առաջնեկը՝ Տաթևը, 3 տարեկան է։
Արփի Գաբրիելյան Միհրան Ծառուկյան
2020 թվականի հուլիսի 4-ին երկրպագուները մեծ ուրախությամբ դիմավորեցին հայկական շոուբիզնեսի ամենաներդաշնակ զույգի՝ Արփի Գաբրիելյանի և Միհրան Ծառուկյանի առաջնեկ՝ Ռոբերտին:
Միհրան Ծառուկյանը գեղեցիկ լուսանկար հրապարակեց որդու հետ՝ մակագրելով. «Ծառուկյան Ռոբերտ Միհրանի 04.07. 2020»:
Ավելի ուշ լուսանկար հրապարակեց նաև փոքրիկի նորաթուխ մայրիկը՝ Արփի Գաբրելյանը՝ մակագրելով. «Իմ տղա, իմ Աստծո պարգև, քեզ երկա՜ր էի սպասել»։
Աննա Դովլաթյան Դավիթ Աղաջանյան
Նույն օրը՝ հուլիսի 4-ին լույս աշխարհ եկավ նաև սիրված երգչուհի Աննա Դովլաթյանի և դերասան Դավիթ Աղաջանյանի դուստրը: Աննան Ինստագրամի իր էջում տեսանյութ է հրապարակել դստեր մասնակցությամբ, որին կից գրել է. «Լույս աշխարհ եկավ մամայի ու պապայի ծաղիկը. 04.07.2020»:
Գոհար Ավետիսյան
Հանրաճանաչ դիմահարդար Գոհար Ավետիսյանի փոքրիկի լույս աշխարհ գալուն շատերն էին սպասում: Երեխայի ծնունդից ժամեր անց նա կադրեր հրապարակեց փոքրկի հետ:
«Բարի գալուստ այս գեղեցիկ աշխարհ, իմ փոքրիկ հսկա, 4 կգ երջանկություն և անիրական սեր առաջին վայրկյանից։ Սա, թերևս, իմ ծննդյան օրվա լավագույն նվերն է (այն կլինի վաղը, բայց ես, միևնույնն է, բոլորին ցանկանում եմ զգալ այդ երջանկությունը)», - գրել է նա Instagram–ում: