Իսկապես ջերմ մթնոլորտ է տիրում. Մերի Մակարյանը՝ «Դոմինո» սիթքոմի նկարահանումների մասին
ЛАЙФLife.panorama.am-ը գրում է.
Օրերս դերասանուհի, հաղորդավարուհի Մերի Մակարյանն իր միկրոբլոգում «Դոմինո» սիթքոմի նկարահանաման հրապարակից լուսանկարներ է հրապարակել: Մերի Մակարյանը «Դոմինո»-ում հյո՞ւր է, թե նոր հերոսուհի՝ լուսանկարներից հետո այս հարցը շատերին է հետաքրքրում, դե իսկ Life.panorama.am-ը փորձեց անձամբ դերասանուհուց ճշտել, թե այսուհետ ի՞նչ իրավիճակներում ենք տեսնելու նրան:
«Քանի որ վերջերս սիթքոմներում կարծե թե «նորաձեւ» է դարձել հայտնի մարդկանց հյուրընկալելը, ես էլ «Դոմինո» սիթքոմի կազմակերպիչներից առաջարկ ստացա ընդամենը մեկ սերիայում նկարահանվել, ինչը մեծ սիրով եւ ուրախությամբ ընդունեցի,- մեզ հետ զրույցում նշեց Մերի Մակարյանը եւ հավելեց,- պետք է նշեմ, որ «Դոմինո»-ում իսկապես ջերմ մթնոլորտ է տիրում, ինձ շատ հաճելի էր այս անձնակազմի հետ թեկուզ մեկ նկարահանման մասնակցել»:
Ըստ նրա տեղեկությունների՝ իր մասնակցությամբ սերիան կցուցադրվի հաջորդ շաբաթ. «Անկեղծ ասած, հստակ օրը չգիտեմ, թե ե՞րբ եթեր կհեռարձակվի իմ մասնակցությամբ սերիան, բայց որքանով տեղյակ եմ, այն լինելու է հաջորդ շաբաթ»,- նկատեց նա:
Հարիցն՝ «Դոմինո»-ում ի՞նչ կերպարով է հանդես եկել, Մերի Մակարյանը պատասխանեց. «Հումորային կերպարով եմ ներկայանում, որի վերաբերյալ չեմ ցանկանա փակագծեր բացել, թող դա անակնկալ մնա հեռուստադիտողի համար»:
Հեղինակ՝ Անուշիկ Մելքոնյան



