Գերմանիայից բժիշկների հումանիտար առաքելությունը ժամանեց Հայաստան
ОБЩЕСТВОՄեկնարկել է գերմանացի բժիշկների և առողջապահության համակարգի մասնագետների խոշոր պատվիրակության երկշաբաթյա հումանիտար առաքելությունը Հայաստան: Այդ մասին տեղեկացնում է Գերմանիայում Հայաստանի դեսպանությունը:
«Գերմանիայից բժիշկների հումանիտար առաքելությունը մեկնեց Հայաստան: Հուլիսի 13-ին մեկնարկեց գերմանացի բժիշկների և առողջապահության համակարգի մասնագետների խոշոր պատվիրակության երկշաբաթյա հումանիտար առաքելությունը Հայաստան»,-հայտնում են դեսպանությունից:
Առաքելությունը կազմակերպվել է Գերմանիայի դաշնային կառավարության կողմից՝ գերմանական «ISAR» Միջազգային որոնողական և փրկարար կազմակերպության, «Caritas International» կազմակերպության և Ռոբերտ Կոխ ինստիտուտի հետ համատեղ:
Հայաստանում գտնվելու ողջ ընթացում գերմանացի մասնագետները մի քանի հիվանդանոցներում կաջակցեն հայ բժիշկներին Covid-19 համավարակի դեմ պայքարում, կկիսեն այս ոլորտում գերմանական փորձը»,-նշված է հայտարարությունում:
1
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
2
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
3
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты
4
Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через час
5
То что Азербайджан унижает, это вина нашего политического руководства



