«Համերաշխ եւ թեթեւ մթնոլորտ էր». Նորա Գրիգորյանը տոնել է դստեր առաջին տարեձդարձը
ЛАЙФՆորա Գրիգորյանի կրտսեր դուստրը դարձել է 1 տարեկան: Ռեժիսորը փոքրիկի առաջին տարեդարձին կազմակերպել է նաեւ ատամհատիկի արարողությունը: Տոնական օրվա լուսանկարներն ու մանրամասները նա վստահել է BRAVO.am-ին:
«Ալեքսանդրայի օրը նշել ենք ամառանոցում՝ ամենամտերիմ մարդկանց հետ: Շատ ուրախ, համերաշխ, թեթեւ մթնոլորտ էր, եւ մի լավ ուրախացանք»,- մեզ հետ զրույցում պատմել է Նորան:
Խոսելով դստեր՝ ատամհատիկի արարողությանը կատարած ընտրության մասին՝ Նորան ասել է.«Երկար ժամանակ կոնֆետներն էր ուտում եւ, կարծում եմ, չէր կողմոնորոշվում: Հետո ընտրեց «հաղորդավարուհի» գրությամբ թղթիկը»:
Ստանիսլավսկու անվան դրամատիկական թատրոնի ռեժիսորից նաեւ հետաքրքրվել ենք՝ առաջիկայում ինչ նորություններ են սպասվում.«Պիեսների ընտրության փուլում եմ, մտահղացումներս շատ են, զգում եմ՝ ժամանակն է կիսվել դերասանների հետ: Հուսամ՝ ամեն ինչ իմ ծրագրածով կլինի եւ կկարողանամ հետաքրքիր աշխատանքներ հանձնել հանդիսատեսի դատին»: