Ереван, 04.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Հայ­կա­կան հե­քի­ա­թը շա­րու­նա­կում է ապ­րել Թբի­լի­սի­ում. ին­չո՞ւ ար­ձա­գանք չկա Հա­յաս­տա­նից

ИНТЕРВЬЮ

Թբիլիսիում բնակվող նկարիչ-դիզայներ Արմեն Հովհաննիսյանը մշտապես նաև տիկնիկներ է պատրաստել: Ասում է՝ երբեմն նկարելով ու քանդակելով չես կարողանում անել այն, ինչ ներքուստ ցանկանում ես, այսինքն՝ հասնել արվեստում նրան, որ քեզ բավարարված զգաս: «Սկսեցի շոշափելի հեքիաթ ստեղծել, ինձ համար դա տիկնիկն էր: Վերջին տասը տարում ավելի լուրջ եմ սկսել տիկնիկագործությամբ զբաղվել: 

Մեր տարածաշրջանի երկրներում տիկնիկագործությունն ընկալվում է որպես հուշանվերային արվեստ, դրան չեն վերաբերվում որպես կիրառական արվեստի, մինչդեռ եվրոպական տարբեր երկրներում, նաև Ռուսաստանում տիկնիկագործությունը վաղուց արվեստի առանձին մի ճյուղ է դարձել, ես էլ ցանկացա հենց այս ոլորտը զարգացնել: Եթե որակյալ տիկնիկագործ ես, պետք է շատ լավ նկարչություն իմանաս, լավ քանդակել կարողանաս, տիրապետես շատ արհեստների»,-«Փաստի» հետ զրույցում նշում է Արմենը:

Իր հիմնական հավաքածուի տիկնիկները որևէ դեպքում չի վաճառի, թեպետ, իհարկե, նաև պատվերով է տիկնիկներ ստեղծում, բայց ողջ աշխատանքի ընթացքում ինքն իրեն շատ մեծ դժվարությամբ տրամադրում է, որ վերջում տիկնիկին հրաժեշտ է տալու: «Եթե տիկնիկները պատրաստում եմ հատուկ վաճառքի համար, ինքս ինձ տրամադրում եմ, տիկնիկի հետ երկխոսում, որ նա իմը չէ, իրեն պետք է վաճառեմ: Բայց դեպք է եղել, երբ վաճառել եմ, հետո հաջորդ առավոտյան գնացել եմ, գումարը վերադարձրել և տիկնիկները հետ բերել»,-ասում է տիկնիկագործը:

Արմենը նաև հեքիաթներ է գրում: «Երբեմն հորինում եմ հեքիաթը, հետո ծնվում է կերպարը կամ հակառակը: Պատրաստում եմ նաև հայ և համաշխարհային մեծությունների կերպարներով տիկնիկներ: Տիկնիկային թատրոնի միջոցով երեխաները պետք է ճանաչեն հանճարներին՝ Ֆրունզիկին, Կոմիտասին, Սայաթ-Նովային, Ֆրիդա Կալոյին, Սերգեյ Փարաջանովին և այլոց»,-նշում է մեր զրուցակիցը:

Ընդգծում է՝ վերջին շրջանում բոլոր ուժերը կենտրոնացրել է թատրոնի վրա: «Մտածում էի՝ ինչպես սփյուռքում նպաստեմ հայոց լեզվի պահպանմանը: Օր օրի կործանում ենք մեր հայոց լեզուն, մեր հայերը ձուլվում են, առհասարակ, սիրում ենք ձուլվել, օտարամոլությունը մեր թուլությունն է: 

Այս ձուլումը իմ ուժերի չափով կանխելու համար որոշեցի տիկնիկները դարձնել խաղարկային, Թբիլիսիում հիմնել հայկական տիկնիկային թատրոն և, շրջելով հայկական գյուղերով ու բնակավայրերով, տարածել մեր լեզուն տիկնիկների շուրթերից և հայ երեխաներին տանել հայկական հեքիաթ: 

Այսօր փակվում են հայկական դպրոցները, իսկ ինձ համար դա ցավալի թեմա է: Որոշեցի հայերեն չկարդացող երեխային գոնե տիկնիկով հայերեն հեքիաթ քարոզել: Իմ ուժերի չափով կկարողանամ նրանց հետ պահել ձուլումից ու մայրենի լեզուն մանուկ հասակից ամրապնդել նրանց մեջ:

Թատրոնը հիմնադրվել է 2018 թվականին Թբիլիսիում գտնվող Հովհաննես Թումանյանի տանը: Այնտեղ մեկ տարի գործելուց հետո այդ շենքից դուրս եմ եկել: Թատրոնն անկախ է, երբեք չի ֆինանսավորվել: 

Ամեն ինչ անում եմ սեփական համեստ միջոցներով: Աշխատում եմ վրացական տարբեր թատրոնների հետ, կատարում բեմական ձևավորումներ, նաև տիկնիկներ պատրաստում և ստացված շահույթով թե՛ իմ ընտանիքն եմ պահում, թե՛ փորձում իմ փոքրիկ թատրոնն ապրեցնել, որպեսզի ապրեն նաև հայոց լեզուն և հայկական հեքիաթը: Դիմել եմ ՀՀ ԿԳՄՍ նախարարությանը և մեկ տարի է՝ սպասում եմ արձագանքի: 

Ներկայացրել եմ, որ Վրաստանում նման գործունեություն եմ ծավալում: Ի դեպ, իրենք շատ լավ գիտեն իմ մասին, Թումանյանի տանը դիտել են իմ ներկայացումները՝ թե՛ Նիկոլ Փաշինյանը, թե՛ ԿԳՄՍ նախարարը և նախարարության աշխատակիցները: 

Նշել եմ, որ նման գործունեություն եմ ծավալում, և խնդրել՝ եթե կարողանան տիկնիկային թատրոնին տարվա կտրվածքով մի փոքրիկ գումար հատկացնել, էլ ավելի ակտիվ կգործեմ և նոր ծրագրերով կկարողանամ ներկայանալ, քանի որ երբեմն չեմ կարողանում ճանապարհածախս հայթայթել, որպեսզի հասնեմ գյուղեր:

 Ներկայացումներն անվճար են, երբեմն երեխաների ծնողներն իրենց ցանկությամբ են հավաքում որոշակի գումար, բայց ինքս տոմսի համար արժեք չեմ սահմանում: 

Հայաստանից դեռևս արձագանք չեմ ստացել, հակառակ դրան՝ վրացական կողմը բավականին հետաքրքրված է իմ աշխատանքով: Երբ տարածք չունեի և այլևս չէինք կարող գործել Թումանյանի տանը, մեզ անվճար տարածք տրամադրեց թիֆլիսյան դրամատիկ թատրոններից մեկը, որպեսզի հայկական տիկնիկային թատրոնը շարունակի իր գործունեությունը: Դա վրացիների մեծահոգությունն էր: Ինձ համար սա հաճելի է, բայց եթե ուշադրություն էլ չլիներ, չէի կարող պահանջել: 

Երբեմն Հայաստանում կարծիքներ եմ լսում, որ Վրաստանում խտրականություն կա, մինչդեռ հակառակը կարող եմ պնդել: Եթե այստեղ կարողանաս արժեքավոր գործ կատարել, ապա քեզ անպայման կնկատեն, եթե չնկատեն էլ, չեմ նեղանա, որովհետև ստացվում է, որ Հայաստանում իմ կամ մեկ ուրիշի կատարած աշխատանքը չի նկատվում: Հայկական թատրոնի դերասանները կամավոր գալիս են, ներկայացումներում ընդգրկվում: 

Հայապահպան էլ ի՞նչ աշխատանք պետք է ներկայացնես, որպեսզի հայաստանյան համապատասխան գերատեսչությունների կողմից ուշադրության արժանանա:

 

Հայկական հեքիաթներն եմ քարոզում, եթե իմաստ չեն գտնում դա ֆինանսավորելու, ի՞նչ ասեմ»,ընդգծում է տիկնիկագործը: 

Արմենը նաև նշում է, որ Վրաստանում կային կազմակերպություններ, որոնք առաջարկում էին թատրոնն անվանել կովկասյան տիկնիկային թատրոն, ջնջելով հայկական անվանումը, անգամ լավ գումար էին վճարում, սակայն նա չի համաձայնել:

Նշում է՝ կցանկանար իր հմտությունները երեխաներին փոխանցել: «Կցանկանայի հայկական փոքրիկ խմբակ ստեղծել և իմ հմտությունները փոխանցել երեխաներին, բայց առաջ են գալիս տարածքի, գումարային խնդիրներ: Եթե աջակցություն լինի, կարելի է հայկական մշակույթի փոքրիկ կենտրոն ստեղծել՝ թատրոն-ստուդիա, որտեղ երեխաներին կդասավանդեինք թատերական հմտություններ, տիկնիկային արվեստ, և կգործեր տիկնիկային թատրոնը: Ցանկությունները, գաղափարները շատ են, բայց ամեն ինչ կախված է ֆինանսից»,հավելում է մեր զրուցակիցը: 

Առավել ևս, երբ տիկնիկային ներկայացումները հետաքրքիր են երեխաներին, նաև մեծահասակներին, որոնք դրանց միջոցով մանկություն են վերադառնում: «Ժամանակն իրենը թելադրում է, համացանցը փորձում է շեղել երեխային: Բայց եթե երեխային ճիշտ ես մատուցում տիկնիկային արվեստը, չես մատուցում խորհրդային տարիների ոճով, գտնում ես ժամանակի շունչը, զարկերակը, ապա երեխան անպայման կհետաքրքրվի տիկնիկային արվեստով: 

Օրինակ՝ ներկայացնում եմ Թումանյանի «Շունն ու կատուն», չշեղվելով, իհարկե, թումանյանական ոճից, բայց ներառելով երաժշտական լուծումներ կարողանում եմ «Շունն ու կատուն» ներկայացնել ժամանակակից ոճով, որպեսզի երեխան հետաքրքրվի դրանով: Անկախ ամեն ինչից երեխան մնում է երեխա: 

Պատկերացրեք՝ իմ հանդիսատեսները նաև մեծահասակներ են, որոնք գալիս են վերագտնելու իրենց մանկությունը: Բոլորն էլ ամեն դեպքում ցանկանում են գնալ դեպի հեքիաթ, մանկություն ու մաքրություն»,-նշում է տիկնիկային թատրոնի հիմնադիրը:

Արմենը մասնակցել է միջազգային տարբեր փառատոնների՝ որպես տիկնիկագործ: Այս առումով բավական աշխույժ գործունեություն է ծավալում նաև նրա թատրոնը: «Թատրոնը փոքր է, բայց արդեն հասցրել է ծավալուն կենսագրություն ունենալ: Առաջարկ էինք ստացել, պետք է մեկնեինք Փարիզ, Մոսկվա, բայց ամեն ինչ հօդս ցնդեց կորոնավիրուսի պատճառով: Բացի դա, ունեցել եմ տիկնիկների երկու անհատական ցուցահանդես Թբիլիսիում, մի քանի տարի առաջ ցուցահանդես Երևանում, մասնակցել եմ նաև Թբիլիսիում տարբեր միջազգային ցուցահանդեսների»,-եզրափակում է Արմեն Հովհաննիսյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ 

 

Ucom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологий IDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозицию