Պատմության ամենադաժան հանցագործությունները, որոնք այդպես էլ չբացահայտվեցին
ЛАЙФԲարու և չարի անվերջանալի պատերազմը գալիս է դեռ դարերի խորքից, և ցավով պետք է նշենք, որ բարին հաճախ է պարտվում: Ինչպես աշխարհում այնպես էլ մարդու ներսում մշտապես մարտնչում են երկու տարբեր՝ դրական և բացասական բևեռներ: Ցավալի է, բայց բացասականն ավելի ակներև է դառնում և մարդուն դրդում տարբեր բնույթի հանցագործությունների, որոնք, ցավոք, կարող են մնալ անպատիժ:
Past.am կայքը այս անգամ փորձել է ի մի բերել պատմության ընթացքում կատարված 3 ամենահայտնի և ամենադաժան հանցագործությունները, որոնք մինչ օրս համարվում են չբացահայտված:
1. Ջեք Պատռող կամ Jack the Ripper
Այս կեղծանունով հայտնի դարձած սերիական մարդասպանը իր դաժան հանցագործությունները կատարել է 1880-ականներին Լոնդոնի արևելյան հատվածում: Նրա զոհերը թեթևաբարո կանայք էին: Զոհերից մեկի մոտ նա թողել էր մի գրություն, որտեղ գրված էր նրա կեղծանունը՝ Ջեք Պատռող: Ոստիկաններին այդպես էլ չհաջողվեց պարզել մարդասպանի ինքնությունը, բայց նա շատ ու շատ հայտնի գրքերի ու հոդվածների էջերում հայտնվեց:
2. Կենդանակերպի կամ «Զոդիակի» սպանությունները
«Ինձ դուր է գալիս մարդկանց սպանել, քանի որ այն շատ զվարճալի է»:
Այսպիսով սկսվեց Սան Ֆրանցիսկոյի թերթերին ուղարկված բազմաթիվ կոդավորված նամակներից մեկը այն մարդու կողմից, ով իրեն անվանում էր «Զոդիակ»: 1960-ականներին դեռևս չբացահայտված պատճառներով այս մարդը, ով իրեն անվանում էր «Զոդիակ», տարբեր բնույթի ու դաժանության բազմաթիվ մարդասպանություններ գործեց: Նա պարբերաբար կոդավորված հաղորդագրություններ էր ուղարկում թերթերին ու ոստիկաններին, սակայն վերջիններիս այդպես էլ չհաջողվեց բացահայտել նրա ինքնությունը:
3. Սոդդեր երեխաների անհետացումը
Սոդդեր ընտանիքի հինգ երեխաները անհետացան1945 թվականի Ծննդյան տոների նախաշեմին: Այդ ճակատագրական գիշերը նրանց ծնողները ՝ Ջորջը և Ջենին գնացին քնելու: Կեսգիշերն անց տանը անհայտ պատճառներով հրդեհ բռնկվեց: Կրակը կայծակնային արագությամբ տարածվեց: Ջորջը և Ջենին կարողանում են չորս երեխաների հետ ապահով դուրս գալ: Այնուհետև, Ջորջը իր կյանքը վտանգելով, մտնում է տուն՝ փրկելու մյուս 5-ի կյանքը, սակայն ներսում նա չի գտնում ոչ մի երեխայի, նույնիսկ նրանց այրված ոսկորներն էին անհետացել: