ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Արծրուն Հովհաննիսյանն զգուշացնում է կեղծ sms հաղորդագրությունների մասին
ОБЩЕСТВОԱրծրուն Հովհաննիսյանը sms հաղորդագրությունների լուսանկարներ է տեղադրել իր էջում և կից գրառել.
«Հարգելի օգտատերեր, վաղ առավոտից հակառակորդը հերթական ապատեղեկատվությունն է տարածում:
Հաղորդագրությունը, թե իրավիճակը սահմանին լարված է և հայկական կողմը կորուստներ ունի, իրականությանը չի համապատասխանում:
Հարգելի քաղաքացիներ, այդ հաղորդագրության հետ պաշտպանության նախարարությունը, որևէ կապ չունի,դա հակառակորդի հերթական, կեղծ, ապատեղեկատվությունն է:
Եղեք ուշադիր, մի տրվեք հակառակորդի սադրանքներին»:
Ավելի վաղ նա գրել էր նաև, որ տեղեկատվական տիրույթում ադրբեջանցիները ակտիվ գործողություններ են վարում։
«Հարգելի քաղաքացիներ չհավատաք թեժ մարտերի, կորուստների, արյան պակասի և նմանատիպ այլ լուրերին ու ՍՄՍ-ներին որ ստանում եք։
Հետևեք միայն պաշտոնական լրահոսին»։





1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты



