Մոլդովայի պաշտպանության նախարարը դեմքին ձկան պոչով հարված է ստացել
ВИДЕОՄոլդովայի պաշտպանության նախարար Ալեքսանդր Պինզարը զորավարժությունների ժամանակ ծիծաղելի իրավիճակում է հայտնվել: Ձուկը ցատկել է նրա զրահապատ նավի մեջ՝ նախապես պոչով հարվածելով նրա դեմքին: Այս մասին Facebook-ում Պինզարն ինքն է գրել, հայտնում է MK-ն:
Նախարարը զրահապատ մեքենայով հաղթահարելիս է եղել ջրային խոչընդոտները եւ ընթացել է բաց դիտանցքով: Ցատկող ձկներից մեկը հարվածել է նրան, այնուհետեւ ընկել է դիտանցքից ներս՝ հենց նրա ոտքերի մոտ:
Պինզարը խոստովանել է, որ դա ծիծաղելի էր: «Ընդհանրապես, խոստովանում եմ, որ ես ձկնորսության մեծ սիրահար չեմ, սակայն բոլոր ձկնորսներին ցանկանում եմ, որ նրանց բախտը այդպես բերի, ինչպես այսօր իմ բախտը բերեց»,- ասել է նախարարը:
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
Тревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст...
3
Я знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак Карапетян
4
«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обреч...
5
ВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе Раздан



