Ереван, 14.Май.2026,
00
:
00
ВАЖНО


Պարզվում է՝ լուծվող սուրճը հակացուցված է հատկապես տղամարդկանց

ЛАЙФ

Blognews.am-ը գրում է.

 
Այս սննդատեսակները ոչ մի դեպքում չի կարելի օգտագործել։ Սրանք վնասակար են համարվում և վտանգավոր են առողջության համար։
Սնունդը, որն օրգանիզմը չի մարսում, ուտում է նրան, ով կերել է այն։ Այդ իսկ պատճառով չափավոր կեր։ Աբուլֆարաջ

Նատրիումի գլուտամատ

Список опасных продуктов
Երբեք չի կարելի ուտել այնպիսի սննդամթերք, որոնց բաղադրության մեջ կա Е-621 (նատրիումի գլուտամատ)։ Վերցրեք սննդամթերքի փաթեթն ու կարդացեք դրա բաղադրությունը։ Եթե կարդաք, որ այն պարունակում է այս նյութը, ապա երբեք մի՛ գնեք այն։ Նատրիումի գլուտամատը համի խթանիչ է։ Այժմ այն հավելում են նույնիսկ ամենաանսպասելի մթերքների մեջ՝ համային որակները լավացնելու համար։ Ուշադիր եղեք։ Ավելի լավ է օգտվել բնական սննդամթերքից՝ աղ, շաքարավազ, պղպեղ և այլն, սակայն գլուտամատից կտրականապես խուսափեք։

Շաքարի փոխարինիչներ

Список опасных продуктов

Չնայած շաքարի շատ փոխարինիչներ կալորիաներ չեն պարունակում և բավականին տնտեսող են (պլաստիկե մեկ տարան փոխարինում է 6-12 կգ շաքարը), այնուամենայնիվ, դրանցից օգտվել խորհուրդ չի տրվում։ Պարզվում է՝ քաղցր համը զգալով՝ մեր կերակրափողը «կարծում է», որ ածխաջրերի չափաբաժին կստանա, իսկ դրանք չկան։ Այսպիսի «խաբկանքից» հետո ամեն տեսակ ածխաջրերը, որոնք հայտնվում են օրգանիզմում դրանից հետո 24 ժամվա ընթացքում, քաղցի ուժեղ զգացողություն են առաջացնում։ Մի օգտագործեք ոչ մի տեսակ շաքարի փոխարինիչներ։

Տրանս ճարպեր

Список опасных продуктов

 72,5 % յուղ երբեք չի կարելի օգտագործել։ Այն իրենից տրանս յուղ է ներկայացնում՝ ջրածնով բացված ցածրորակ բուսայուղ։
♦ 82,5 %-ից պակաս յուղ ՉԻ ԼԻՆՈՒՄ։ Եթե չի հաջողվում այսպիսի յուղ գտնել, ավելի լավ է բուսայուղ օգտագործել։ Ավելի լավ է երկու գդալ բնական ձիթապտղի յուղը, քան մի ամբողջ բաժակ կամ կիլոգրամ տրանս յուղ։

Թեթև աղ դրած սելյոդկա՝ պլաստիկ փաթեթավորված

Список опасных продуктов

Թեթև աղ դրած սելյոդկան պահպանվում է միայն յուղի մեջ։ Քացախի, գինու մեջ այն երբեք չի պահպանվում։ Եթե սելյոդկան առանց յուղի է, նշանակում է՝ դրա մեջ հեքսամեթիլենտետրամին կա։

Թեթև աղ դրած կարմիր ձկնկիթ

Список опасных продуктов

Սկզբունքը նույնն է։ Կարմիր ձկնկիթը երկար չի պահպանվում, պահպանվում է միայն սառեցված կամ խիստ աղ դրած վիճակում։ Եթե վաճառվում է թեթև աղ դրած ձկնկիթ, նշանակում է՝ դրա մեջ կամ ուրոտրոպին է հավելած, կամ կիտրոնի աղ։ Հնարավոր է մեկ այլ նյութ ավելացված լինի, սակայն արդյունքում, միևնույն է, ստացվում է ֆորմալդեհիդ։

Գենետիկորեն մոդիֆիկացված սննդամթերք

Список опасных продуктов

  1. Արախիս. ծխածաղիկի գեն է հավելվում, որն իրենից խիստ թունավոր նյութ է ներկայացնում։ Եվ միջատներն արախիսը չեն ուտում։
  2. Կանաչ ոլոռ (պահածոյացված)
  3. Եգիպտացորեն (պահածոյացված)
  4. Ներկրված կարտոֆիլ
  5. Ծովախեցգետի ձողիկներ (ծովախեցգետնի բնահյութը՝ սոյայի հետ խառնած)
  6. Կակաո

Եգիպտացորենի ձողիկներ ու շաքարով փաթիլներ

Список опасных продуктов

Եթե գնում եք եգիպտացորենի ձողիկներ կամ փաթիլներ, դրանք պետք է քաղցր ՉԼԻՆԵՆ, որովհետև շաքարն արտադրությունում չի օգտագործվում։ Շաքարն այրվում է 140 C ջերմաստիճանում, այդ իսկ պատճառով օգտագործվում է շաքարի փոխարինիչ, այս դեպքում՝ ցիկլոմատ։

Շիլաներ ու խավարտներ բուրավետիչներով (արոմատիզատոր) և ներկանյութերով

Список опасных продуктов

Սրանք քիմիական նյութեր են, որոնք հագեցած են տարբեր մթերքների (բանան, ելակ, տանձ և այլն) հոտով։

Սառնաշաքար և բարբարիս

Список опасных продуктов

Այսօր այնքան ուժեղ քիմիական բնահյութ է օգտագործվում, որ եթե թեթև խոնավացրած կոնֆետը թողնեք սփռոցի վրա, այն կարող է անցնել սփռոցի միջով ու փչացնել նույնիսկ սեղանի տակը։ Այն կարող է ոչնչացնել նույնիսկ պլաստիկը։ Պատկերացրեք, թե ինչ է տեղի ունենում Ձեր ստամոքսի հետ։

Մարմելադ

Список опасных продуктов

Տարիներ առաջ շուկայում առկա մարմելադների հետ այսօրվա մարմելադները ոչ մի ընդհանրություն չունեն։ Այսօր այն պարզապես քիմիական արդյունաբերության հրաշք է՝ մահացու վտանգավոր։

Ջեմեր

Список опасных продуктов

Ջեմերի մեջ կարելի է գտնել ամենաուժեղ հակաթթվեցնող նյութերը։ Դուք երբեք չեք կարող պահել բալն այս ձևով՝ վերամշակված առանց այս վտանգավոր ավելանյութերի։

Տապակած կարտոֆիլ ֆասթֆուդ ռեստորաններում կամ խանութներում՝ պատրաստի վիճակում

список вредных продуктов

Այսօր օգտագործվող հակաթթվեցուցիչներն այնպիսին են, որ դրանց օգնությամբ կարտոֆիլը մի տարի կարող է պահպանվել ու չսևանալ։ Սա վերաբերում է նաև ֆասթֆուդի այլ տեսակներին՝ շաուրմա, կարկանդակներ և նույնիսկ աղցաններ։

Եփած երշիկներ

список вредных продуктов

Այս երշիկները պատրաստվում են գենետիկորեն մոդիֆիկացված սոյայից։ Նրբերշիկները, սարդելկաները, եփած երշիկները, պաշտետը և նման արտադրանքները պարունակում են այսպես կոչված «թաքնված ճարպեր»։ Դրանց քաշի 40%-ը կազմում են ճարպ, բնական յուղ, խոզի կաշի, սակայն թաքնված են մսի տակ, այդ թվում նաև համային հավելումների միջոցով։

Կիսաապխտած երշիկներ

список вредных продуктов

Այսօր ոչ ոք չի ապխտում երշիկներն այնպես, ինչպես նախկինում։ Օգտագործվում են ապուխտի համար նախատեսված հեղուկ, որոնց մեջ կրկին ֆորմալդեհիդներ կարելի է գտնել։

Երկար պահպանվող (ավելի քան երկու շաբաթ) կաթնամթերք

список вредных продуктов

Այն, ինչ 2 շաբաթից ավել կարող է պահպանվել, երբեք չի կարելի օգտագործել։ Ասեպտիկ փաթեթավորումն իրենից ներկայացնում է հակաբիոտիկներով փաթեթ։

Պլաստիկ փաթեթավորմամբ մայոնեզ

список вредных продуктов

Քացախը, որը գտնվում է մայոնեզի մեջ (չնայած այն չպետք է դրա մեջ լինի), քայքայում է պլաստիկ փաթեթի պատերը՝ ազատելով կոնցերոգեն նյութերը։ Պլաստիկ փաթեթների մեջ կարելի է միայն չեզոք մթերքներ դնել։

Խաղող, որը չի փչանում

список вредных продуктов

Խաղողը չեն հասցնում պոկել որթից, ու սնկերն արդեն խժռում են այն։ Այդ իսկ պատճառով, եթե այն 5 օրվանից ավել վաճառքի է հանված, ապա իմացեք, որ այն մշակված է քլորոֆորմով ու այլ լուրջ հակաթթվացուցիչներով։

Փաթեթավորված ռուլետներ և կեքսեր

Список опасных продуктов

Սրանք չեն փչանում, չեն չորանում։ Այն մի ամիս կարող է մնալ նույն վիճակում։

Շոկոլադե կոnֆետներ

Список опасных продуктов

Շոկոլադի 90 տոկոսը շոկոլադ չէ։ Շոկոլադե բատոններն իրենցից կալորիաների հսկայական պաշար են ներկայացնում, որոնք կազմված են քիմիական հավելումներից, գենետիկորեն մոդիֆիկացված նյութերից, ներկանյութերից ու բուրավետիչներից։ Մեծ քանակությամբ շաքարի ու քիմիական տարբեր նյութերի հավելումներն ապահովում են մեծ չափի կալորիականությունը և այն կրկին ու կրկին ուտելու ցանկությունը։

Հավի միս

Список опасных продуктов

Հատկապես տղամարդկանց հավի միս ուտել չի կարելի, որովհետև այն լի է հորմոններով։ Հավի միսը հավելում են 6 կանացի հորմոններով, այդ թվում՝ պորգեստերոններով։ Այդ իսկ պատճառով, եթե տղամարդիկ սկսեն կանացի հորմոններ ուտել, նրանց մոտ կնվազի տեստոստերոնը և նույնիսկ այն աստիճան, որ այլևս հնարավոր չի լինի վերականգնել։ Օգտագործեք ոչ կոմերցիոն արտադրված հավի միս։

Լուծվող սուրճ

Список опасных продуктов

Տղամարդկանց ընդհանրապես չի կարելի լուծվող սուրճ օգտագործել, որովհետև դրանք օրգանիզմում հորմոնալ փոփոխություններ են առաջացնում։

Կետչուպ, տարբեր տեսակի սոուսներ ու լցոններ

Список опасных продуктов

Դրանց մեջ մեծ քանակությամբ ներկանյութեր, համային հավելումներ ու գենետիկորեն մոդիֆիկացված նյութեր են պարունակվում, և բացի այդ՝ կոնսերվանտները, որոնք այս սննդամթերքը պահպանում են փչանալուց, վնասում են աղիքային միկրոֆլորան, ոչնչացնում օրգանիզմում օգտակար միկրոբները։

Ալկոհոլ

Список опасных продуктов

Ալկոհոլի նույնիսկ նվազագույն քանակը խանգարում է վիտամինների ճեղքմանը։ Բացի այդ՝ ալկոհոլն ինքն էլ կալորիաներ է պարունակում։ Թերևս չարժե խոսել այն մասին, թե ինչ ազդեցություն է թողնում ալկոհոլը լյարդի, երիկամների վրա։  

Քաղցր գազավորված ըմպելիքներ

Список опасных продуктов

Գազավորված քաղցր ըմպելիքներն իրենցից ներկայացնում են շաքարի, քիմիական նյութերի ու գազերի առնուրդ։ Կոկա-կոլան, օրինակ, հայտնի հրաշալի միջոց է ժանգի դեմ։ Մի լավ մտածեք մինչև այսպիսի հեղուկը ստամոքս լցնելը։

Բնական հյութեր

Список опасных продуктов

Խանութից գնված բնական հյութերն ամենևին էլ բնական չեն։ Բնական հյութերը չեն վաճառվում խանութներում, դա հիշեք։ Մի՛ տվեք դրանք Ձեր երեխաներին, դա մաքուր քիմիա է։
Важен не процесс, а результат: бывший министр обороны о саммите в Ереване: «Паст»Чтобы ни одна стена не осталась без фотографии Никола Пашиняна: «Паст»Юнибанк более чем 2 000 добросовестным бизнес-заемщикам предоставил кешбэк Властям содержание не нужно: «Паст»Армения перед выбором: суверенитет или геополитический разворот В офисах партии «Сильная Армения» прошли обыски: есть задержанныеВаге Овеян разгромил соперника и стал чемпионом Европы по греко-римской борьбе«Не можем доставить посылку»: IDBank предупреждает о поддельных сообщениях «от HayPost»NYT: Иран восстановил доступ почти ко всем ракетным базам вдоль Ормузского пролива после ударов СШАBloomberg: Saudi Aramco планирует привлечь $10 млрд за счет продажи части активовBBC: Звучит как угроза: Путин за месяц до выборов напомнил Армении об УкраинеПесков: приглашение Путина Трампу посетить Москву всё еще в силеСамое скандальное Евровидение десятилетия: музыка больше не вне политикиСербия впервые провела военные учения с НАТОБорьба против Армянской Апостольской Церкви уничтожает легитимность любой власти․ Арман ВарданянUcom и SunChild продолжают реализацию совместных проектов ради зелёного будущегоТень над Ереваном: Почему Баку уже празднует победу․ Сурен Суренянц Здание семинарии было возвращено армянской епархии при поддержке Самвела Карапетяна: «Паст»«Борьба против Армянской Апостольской Церкви уничтожит легитимность любой власти»: «Паст»Чья кандидатура будет выдвинута на пост президента Союза армян России? «Паст» Разница — как между небом и землёй: «Паст»Армении придётся сделать выбор между ЕС и ЕАЭС: Андрей КлимовЧто такое хантавирус и как он распространяется?Армения создаст дипломатические офисыБудущее армянских продуктов в Евросоюзе зависит от бюджета ЕАЭС? Российские СМИ назвали главный минус от мягкого развода с АрмениейВеликая Победа и великий подвиг армянского народа. Арман Варданян Путин пообещал премьеру Словакии удовлетворить энергетические потребности страныАйк Гаспарян стал двукратным чемпионом по шахбоксу в ТурцииАрмения глазами издания Boston HeraldВ аэропорту Денвера пассажирский самолёт сбил пешеходаКопыркин о коридоре на юге Армении с участием США: Требует анализа и отношение иранской стороныПарад Победы на Красной площади завершился: Путин выступал более 8,5 минутМы обязаны продолжать добиваться защиты прав лишенных родины армян Арцаха: Католикос всех армянПоздравительное послание лидера движения «Всеармянский фронт» по случаю Праздника Победы и МираВ Гюмри появилась Аллея памяти Юнибанк выступил партнером международного форума “Yerevan Dialogue 2026” Актриса Джульетта Степанян удостоена премии «Белый слон» Группа ЕИБ и Америабанк расширяют поддержку армянского бизнеса посредством гарантии, обеспеченной ЕССила одного драма для фонда «Ваге Меликсетян»На Евразийском экономическом форуме в Астане ожидается рекордное число участниковВ Ширакской области правоохранители проводятся обыски в офисе «Сильной Армении»: есть задержанныеПоздравление лидера движения «Всеармянский фронт» на мероприятии Дня ЕркрапаВ Великобритании подтвердили третий случай заражения хантавирусомРоссия до 12 мая останавливает все полеты на юге страны из-за удара БПЛА по диспетчерскому центруИсточник RT: разговор с послом Армении в МИД России был крайне жёсткимВ Армении стартовала агитационная кампания к парламентским выборамПартия "Сильная Армения" объявляет о начале предвыборной кампанииПять рейсов из России задерживаются на прилет в Ереван из-за атак БПЛАЖивая память в сердце Еревана: кинопоказ фильма Солдатик объединил поколения