Լաուտարո Մարտինեսը հրաժարվել է տեղափոխվել «Մանչեսթեր Սիթի»
СПОРТԼաուտարո Մարտինեսը հրաժարվել է տեղափոխվել անգլիական «Մանչեսթեր Սիթի»։ Արգենտինացի հարձակվողը Միլանի «Ինտերից» կհեռանա միայն հանուն «Բարսելոնայում» հանդես գալուն, հաղորդում է gazetta.it-ը։
«Մանչեսթեր Սիթիում» Լաուտարո Մարտինեսին դիտարկում էին որպես արգենտինացի հարձակվող Սերխիո Ագուերոյին փոխարինող: Մանչեսթերյան ակումբը պատրաստ է վճարել 111 միլիոն եվրո:
Ոչ պաշտոնական տվյալներով, 22-ամյա ֆուտբոլիստը «Բարսելոնայի» հետ հասել է համաձայնության հինգ տարվա պայմանագրի եւ տարեկան 12 միլիոն եվրո աշխատավարձի վերաբերյալ։
«Ինտերը» գործարքից ակնկալում է 90 միլիոն եվրո եւ մեկ ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունք։
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты



