Ծնվել է Քիմ Քարդաշյանի որդին
ЛАЙФԾնվել է ամերիկյան հայտնի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի եւ ռեփեր Քանյե Ուեսթի որդին։ Այս մասին տեղեկանում ենք Քարդաշյանի պաշտոնական կայքից։
Նորածինը զույգի երկրորդ երեխան է։ Քիմն ու Քանյեն ունեն նաեւ մեկ դուստրը՝ Նորթը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթը չեն կարողանում անուն ընտրել իրենց երեխայի համար։ Զույգին մոտ կանգնած աղբյուրները հայտնում են, որ ամուսինները մոտավորապես 20 անուն են քննարկել, սակայն դրանցից ոչ մեկը նրանց դուր չի եկել: Եվ Քանյե Ուեսթը կարծես սկսել է մտածել այն մասին, որ հիմա նորաձեւ է համարվում երեխայի անունը նրա ծնվելուց հետո որոշել։ Այսինքն՝ ծնողներին որ անունը այդ օրը ճիշտ կթվա, այդպես էլ երեխային կկոչեն: Հայտնի է, որ ամուսինները երեխայի համար հազվագյուտ անուն են փնտրում:
NEWS.am STYLE
1
Рубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак Карапетян
2
Ucom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудн...
3
IDBank представит экологические и инновационные инициативы на COP17
4
Устроили клоунаду чтобы удержаться у власти
5
Риторика Баку не приведет к миру․ Аршак Карапетян



